06:36 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Սրճարանում

«Սամոացի» Միշան, կամ «հայի բախտ» կոչվածը այնքան էլ վատ բան չէ

© CC0 / Kate Townsend
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (44)
49531

«Հայի բախտ» բառակապակցությունը ամենևին էլ պատահաբար չի առաջացել: Դրա հետևում չափազանց հետաքրքիր, երբեմն ողբերգական, երբեմն զավեշտական պատմություններ են թաքնված: Ահա դրանցից մեկը՝ Միքայել Սեբաստյան: Ադրբեջանում է ծնվել: 42-ամյա մեր հայրենակցին ծանոթները կոչում են Միշա:

Ծնվել է Ադրբեջանում: Սկսվեց Ղարաբաղյան շարժումը, սկսվեցին հայերի ջարդերը: Միշան հայտնվեց Կասպից ծովի մյուս ափին՝ Թուրքմենստանում: Մոտ 20 տարի առաջ թուրքմեն մի պաշտոնյա որոշեց մեկնել Ամերիկա՝ Հյուսթոնում սիրտը վիրահատելու նպատակով: Միշային էլ հետը վերցրեց՝ որպես թարգմանիչ: Միշան որոշեց առիթը չկորցնել ու տասնյակ հազարավոր հայերի նման մնաց Միացյալ Նահանգներում: Հայտնաբերեցին անօրինական ներգաղթյալին, տարան Արտաքսման կենտրոն: Բայց ուր արտաքսեին՝ այն երկիրը, որի անձնագրով էր Ամերիկա մտել Միքայել Մեբաստյանը՝ Խորհրդային Միությունը, արդեն գոյություն չուներ:

Վեց ամիս պահեցին այդ կենտրոնում, վերջը՝ ստիպված ժամանակավոր մի փաստաթուղթ տվեցին ու բաց թողեցին՝ պայմանով, որ երեք ամիսը մեկ կներկայանա ոստիկանություն: 

Միշան հիմնավորվեց Լոս Անջելեսում, աշխատանք գտավ սրճարաններից մեկում, հետո էլ ճամփորդությունների բյուրոյում: Ճանապարհորդել սիրում էր: Ամերիկայից դուրս, իհարկե, չէր կարող գնալ, փոխարենը որոշեց ուսումնասիրել Ամերիկան ծայրից ծայր: Բառիս բուն իմաստով: Գնում էր Ամերիկայի ծայրամասերը՝ Ալյասկա, Պուերտո Ռիկո, նույնիսկ Հավայան կղզիներ: Մի օր էլ Միշան որոշեց գնալ շատ ավելի հեռու՝ Ամերիկյան Սամոա, որը գտնվում է աշխարհի մյուս ծայրում, Խաղաղ օվկիանոսում՝ գրեթե Ավստրալիայի ափերի մոտ: Ու լռվեց այնտեղ՝ առանց անձնագրի, առանց փողի, առանց ընկերների ու ծանոթների, առանց աշխատելու իրավունքի և ամենակարևորը՝ առանց բուն Ամերիկա վերադառնալու հեռանկարի:

Ինչո՞ւ Միշան չէր կարող վերադառնալ Ամերիկա: Որովհետև անխոհեմ քայլ էր կատարել՝ Ամերիկյան Սամոայից մի քանի օրով գնացել էր անկախ Սամոա, այսինքն շատ լուրջ խախտում էր թույլ տվել՝ լքել էր Միացյալ Նահանգների տարածքը, ինչն իրեն արգելել էին: Ու ամերիկյան իշխանությունները նրան ասացին՝ դե ուրեմն այլևս Կալիֆոռնիա չես վերադառնա, այդ կղզում էլ կմնաս:

Ամիսները գլորվում էին, և հուսահատության զգացումը օրեցօր խորանում էր: Մտքով նույնիսկ անցնում էր՝ չնետվե՞մ ծովը ու, ինչպես ասում են, պրծնեմ այս ամենից:

Բայց մի օր հեռուստատեսությամբ տեսավ, որ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Ժնևում ու խոսում է ապատրիդների՝ քաղաքացիություն չունեցող անձանց խնդրի մասին: Օրինակներ էր բերում Քուվեյթից, Նեպալից, Էստոնիայից: Միշան բառիս բուն իմաստով կատաղեց՝

«Ուրեմն ես՝ հայրենազուրկս, այստեղ տառապում եմ, իսկ այն պետության արտգործնախարարը, որը հենց իմ հարցով պիտի զբաղվի, էստոնացիների մասին է խոսում»:

Սկսեց էլեկտրոնային նամակներ գրել բոլոր հասցեներով՝ նույն Քլինթոնին, փախստականների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովին, թերթերի ու հեռուստաընկերների խմբագրություններին:

Миша Себастян
Միշա Սեբաստյան

Ու դա օգնեց: ՄԱԿ-ի հանձնաժողովը հատուկ խումբ ուղարկեց նրա խնդրին ծանոթանալու համար, աշխարհի ամենհայտնի լրագրողներից մեկը՝ Քրիստիան Ամանփուրը երկու անգամ պատմեց Միշայի մասին ՍիԷնԷն-ով, ի պաշտպանություն նրան հանդես եկան ամերիկացի հայտնի իրավաբաններ ու համալսարանների պրոֆեսորներ:

Մի խոսքով՝ 17 ամիս անց Միշան վերադարձավ Ամերիկա ու բնակություն հաստատեց էլի կղզում, բայց շատ հայտնի կղզում՝ կոչվում է Մարթաս Վինյարդ, գտնվում է Ամերիկայի արևելյան ափի մոտ և մտնում է Մասաչուսեթս նահանգի կազմի մեջ: Տասնամյակներ շարունակ այնտեղ են իրենց արձակարդն անցկացրել Ամերիկայի նախագահները՝ Ջոն Քենեդին, Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման:

Ու Միշան նոր կյանք սկսեց այդ կզղում գտնվող էդգարթաուն քաղաքում՝ աշխատելով մի սրճարանում, որը կոչվում է՝ «Behind the Bookstore Café», այսինքն՝ «Գրախանութի հետևի սրճարան»: Համաձայնեք՝ եթե մեր հայրենակիցները բազմաթիվ անհավանական արկածներից հետո ի վերջո հանգրվանում են այն վայրում, որտեղ հանգստանում են Ամերիկայի նախագահները, ուրեմն «հայի բախտ» կոչվածը այնքան էլ վատ բան չէ:

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (44)
թեգերը:
Ադրբեջան, ԽՍՀՄ, Հայաստան, սրճարան, սուրճ

Գլխավոր թեմաներ