06:44 29 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75

Խաչատրյան. «Հայաստանում տեղի է ունեցել ներդրումային ոլորտների և հոսքերի դիվերսիֆիկացում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը, այն ոլորտներին, որտեղ կատարվել են ներդրումներ, և համեմատել է ընթացիկ տարվա ներդրումային ցուցանիշները նախորդ տարվա թվերի հետ:  

Ներդրումային առումով շատ վատ վիճակում չենք, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել: Թեև, շատ ավելի լավ կլիներ, եթե ներդրումներ-համախառն արդյունք հարաբերակցությունը լիներ ոչ թե 20, այլ 40 տոկոս: 

«Անկախ Հայաստանի երեսնամյա պատմության մեջ եղել են տարիներ, երբ գրանցվել է 40 տոկոսանոց ներդրումային աճի ցուցանիշ, սակայն դրանից հետո մենք հայտնվել ենք ճգնաժամի մեջ: 2009 թվականին հիմնական ներդրումներն արվել էին շինարարության մեջ, և հենց այդ ոլորտում գրանցված ճգնաժամը մեր ամբողջ տնտեսությունը գցեց փոսի մեջ»,-նշում է Վահագն Խաչատրյանը: 

Տնտեսագետի դիտարկմամբ՝ շատ կարևոր է նայել, թե հատկապես որ ուղղություններով են կատարվել էական ներդրումներ: Նախկինում ներդրումային հոսքը գնում էր հիմնականում դեպի հանքարդյունաբերություն, սակայն երբ նայում ենք այս տարվա թվերը, պարզվում է, որ հանքարդյունաբերությունը չէ մեր ներդրումային լոկոմոտիվը:

Արաբ ներդրողին Հայաստանում թալանել են. կես միլիոն դոլարը գողացել է հայ տնօրենը

Ըստ այդմ, կարևոր է նաև գնահատել, թե ինչ ձևով են կատարվել ներդրումները:  

«Հեղափոխությունից հետո մտածում էին` ներդրողները հերթ են կանգնելու». Ծառուկյան

Վահագն Խաչատրյանը նշում է, որ բոլոր անհանգստությունները, որոնք մեզ մատուցվում էին քաղաքական դրդապատճառներից ելնելով` տեղին չեն, որովհետև վիճակագրական թվերն այլ պատկեր են ցույց տալիս։ Նա նշում է` ընթացիկ տարվա ինը ամիսների ընդհանուր պատկերը խոսում է այն մասին, որ ներդրումների ուղղությունը փոխվել է, տեղի է ունեցել դիվերսիֆիկացում:

Հայաստանում կատարված ներդրումները կառավարությանը չեն բավարարում. նախարար

թեգերը:
Ներդրում, Հայաստան, Վահագն Խաչատրյան

Գլխավոր թեմաներ