00:55 24 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.73
  • GBP628.43
  • EUR530.62
  • RUB7.73

Սոնա Ռուբենյանը մի հատված է երգում Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգից

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
3347100

Երգչուհի Սոնա Ռուբենյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Ամանորի երգի մասին, որը պետք է ավելի հայտնի դառնա, քան Jingle Bells–ը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` դեկտեմբերի 11–ին, Facebook–ի ուղիղ եթերում հայտարարեց, որ հայերի համար ամենասիրելի տոներից մեկի` Ամանորի համար չունենք մեր սեփական հիթը, որը կլիներ նույնքան սիրված ու տարածված, որքան, օրինակ, Jingle Bells–ը, և ինքը հանձնարարել է լրացնել այդ բացը։ Sputnik Արմենիան արդեն գրել է, որ վարչապետի ցանկությունը կյանքի կոչելու առաջին քայլն արված է. ամանորյա անակնկալների թվում է լինելու նաև Գարիկ Պապոյանի երաժշտության հիման վրա գրված երգը, որը կատարելու է երգչուհի Սոնա Ռուբենյանը։ 

Ամանորի համար 270 մլն հատկացնելն ուտել-խմելու, ծափ-ծլնգոցի համար չէ. Փաշինյան

«Գարիկ Պապոյանին ասացի, որ նույնիսկ երգում մանդարինի հոտն է զգացվում, ինչն ամենակարևոր ինդիկատորն է ամանորյա երգի համար: Երգը գրվեց, ձայնագրեցինք և շուտով կներկայացնենք մեր սիրելի երևանցիների ու ամբողջ հայության դատին: Երգը շատ թեթև է և ուրախ, իր մեջ ունի հայկական ելևէջ, դուք կզգաք կոմիտասյան շունչը: Այն տիպիկ Նոր տարվա երգ է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Սոնա Ռուբենյանը: 

Կհաջողվի՞ Գարիկ Պապոյանին հաղթել Jingle Bells–ին. նա փորձում է հուսախաբ չանել Փաշինյանին

Երգչուհու փոխանցմամբ՝ արդեն երեք տարի է, ինչ ինքը համագործակցում է Գարիկ Պապոյանի հետ, և ամեն տարի ցանկացել են Ամանորի մասին գեղեցիկ երգ պատրաստել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել անել դա:

Ամանորյա երգի բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, որը, երգչուհու գնահատմամբ, կարողացել է իր լավ տրամադրությունը փոխանցել երգին:

Սոնան ասում է, որ մանկական հեքիաթով է երգել տվյալ երգը և շատ ուրախ կլինի, եթե այն դուրս գա Հայաստանի սահմաններից:

Ըստ թեմայի

Ամանորյա կորպորատիվներ. ինչքան է ծախսելու Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը
Բացառիկ Ամանոր է լինելու. Փաշինյանը խորհուրդ է տալիս Նոր տարին անցկացնել Երևանում
Բրեգովիչի ամանորյա հոնորարը քաղաքապետարանում համեմատում են հայ աստղերի հոնորարների հետ
«Պատմության մեջ առաջին անգամ». Փաշինյանի ամանորյա ուղերձը տարբերվող է լինելու
Փաշինյանի կինը հորդորում է ազատվել «խոզի բդի» գերությունից
թեգերը:
Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան, Ամանոր, երգ, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ