02:59 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.39
  • GBP619.28
  • EUR520.92
  • RUB7.28

Մելիքյան. «Լրատվամիջոցը կոշիկ կարելու ֆաբրիկա չէ, այն գործ ունի մարդկանց մտքի ու սրտի հետ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, ըստ որի՝ մութ անկյուններից պետք է դուրս բերել ամբողջ բիզնեսը, այդ թվում` ԶԼՄ–ները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կոմիտեն դեռևս ՀՀ վարչապետի հայտարարությունից առաջ է բարձրաձայնել` ԶԼՄ-ներն ու ամբողջ բիզնեսը հասարակության համար պետք է թափանցիկ լինեն:

«Պետք է հաշվի առնենք, որ լրատվամիջոցը, այնուամենայնիվ, կոշիկ կարելու ֆաբրիկա չէ, այն գործ ունի մարդկանց մտքի ու սրտի հետ: Մենք տեսնում ենք, թե հատկապես հետհեղափոխական շրջանում որքան սրվեց ԶԼՄ-ների բևեռացումն` ըստ քաղաքական և տնտեսական ճամբարների: Շատ լրատվամիջոցներ արդեն վերածվեցին քարոզչամիջոցների և ուղղակի զբաղվում են ուղեղների լվացմամբ»,- նշեց նա:

Մելիքյանի գնահատմամբ՝ արդար խաղի կանոնները պահանջում են, որպեսզի լայն լսարանը իմանա, թե որտեղից է քամին փչում, այսինքն՝ ո՞վ է լրատվամիջոցի իրական սեփականատերը, ո՞վ է այն ֆինանսավորում, և ի՞նչ կարելի է այդ լրատվամիջոցից ակնկալել:

«Վերոհիշյալ մոտեցումը ոչ թե վարչապետի կամ մեր՝ մեդիափորձագետներիս քմահաճույքն է, այլ միջազգային պրակտիկայում ընդունված երևույթ, ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունը նաև ուղղված է փողերի լվացման դեմ»,- ասաց Մելիքյանը:

Մելիքյան. «Կարգավորող մարմինը «Ա1+»-ի հարցում կատարել է ակնհայտ քաղաքական պատվեր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ հայաստանյան իրականության մեջ հայտնի է, որ որոշ դեպքերում լրատվամիջոցն ակնհայտորեն ֆինանսավորվում է ինչ-որ քաղաքական ուժի կողմից և սպասարկում է հենց այդ  ուժի շահերը, սակայն փորձում է թյուրիմացության մեջ գցել լսարանին և ասում է, որ ազատ է ու անկախ, ինչն անարդար խաղի կանոն է:

Մելիքյան. «Պետական մարմիններն ուզում են ընդլայնել գաղտնիք ունեցող տեղեկությունների ցանկը»

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 16-ի նիստում հայտարարեց, որ բոլոր ձեռնարկությունները պետք է ներկայացնեն իրենց իրական տերերին։ Խոսքը ոչ միայն սովորական բիզնեսի, այլև ԶԼՄ–ներ մասին է, ավելացրեց նա։ Արդարադատության նախարարությունն ուզում է այդ ուղղությամբ կանոններ մշակել։

Ըստ թեմայի

Քաղաքական «բարտեր». ինչո՞ւ են Հայաստանում Սորոսի կազմակերպություններին ազատել հարկերից
Սկանդալային «Դիանա Հարությունյանին» ազատ կարձակեն. ինչո՞ւ է ֆեյքերի դեմ պայքարն անիմաստ
Ռուսական ֆուտբոլի աստղն ամուսանում է Բորիս Ելցինի 17–ամյա թոռնուհու հետ. լուսանկար
Ես ամենաանհետաքրքիր քաղաքական գործիչն եմ. պատգամավորի պաշտոնական հասցեից նամակ են ուղարկել
թեգերը:
բիզնես, Նիկոլ Փաշինյան, ԶԼՄ, Հայաստան

Գլխավոր թեմաներ