15:51 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.47
  • GBP622.36
  • EUR553.45
  • RUB6.46

Բենզինի գնի նվազումը չի օգնի Հայաստանի տնտեսությանը. ինչո՞ւ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բենզինի գնի անկման խնդրին և դրանով պայմանավորված տնտեսական իրողություններին։

Դավթյան. «Նավաթամթերքի հայաստանյան շուկայում իրականում գործ ունենք մենաշնորհի հետ»

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը կարծում է, որ բենզինի գնի անկումը չի կարող շարունակական լինել, որովհետև որքանով էլ համաշխարհային  շուկայում նավթի գինն ընկնի, միևնույն է, պետք է հաշվի առնել, որ բենզինի մեկ լիտրի ապրանքային վերջնական արժեքի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է առավելագույնը 10-12 տոկոս։ Ըստ այդմ` այսօրվա մեկ լիտրի դիմաց մոտ 350 դրամը խոշոր հաշվով այն մինիմալն է, որը կարող ենք ներկա պահին ակնկալել։

«Մյուս կողմից պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում բենզինի գները կորելացվում են ռուսաստանյան շուկայում առկա բենզինի գների հետ, իսկ այնտեղ որևէ էական նվազում տեղի չի ունենում։ Մենք նույնիսկ պետք է հաշվի առնենք այն, որ վերջին օրերին Ռուսաստանում արձանագրվեց բենզինի գնի աճ և այսօր արդեն գլխավոր դատախազությունը սկսել է լրջորեն զբաղվել այդ հարցով, որովհետև առկա են հակամրցակցային օրենսդրական խախտումներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։  

Դավթյանի դիտարկմամբ` քանի որ Հայաստանը 2013թ–ին ՌԴ–ի հետ կնքված պայմանագրի համաձայն պարտավորվել է բենզին ներկրել առավելապես ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերությունից, հետևաբար ռուսաստանյան շուկայում ձևավորված կոնյուկտուրան չի կարող չանդրադառնալ նաև հայաստանյան շուկայի վրա։   

«Բենզինի գնի անկումն իրականում այնքան էլ վնաս չէ տնտեսվարող սուբյեկներին, որովհետև երբ դիտարկում ենք մասնավորապես ՀՀ նավթամթերքի շուկան, ապա այդտեղ գործ ունենք իրականում մենաշնորհի հետ։ Ճիշտ է, առկա են մի քանի խոշոր ընկերություններ, որոնք ռուսական բենզին ներկրողներ են, սակայն ունենք մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես կարտելային համաձայնություն։ Այդ խոշոր թրեյդինգային ընկերությունները նշված համաձայնության շրջանակներում կարգավորում են իրենց բոլոր կորուստներն ու եկամուտներն ու ստեղծում իրենց համար բարենպաստ իրավիճակ»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։

Նավթն իր հետևից ռուսական գազի գները ներքև չի տանի. ահա թե ինչու

Նրա խոսքով` սպառողի համար առկա է միանգամայն դրական միտում, բայց ավելի լայն, մակրոտնտեսական տեսանկյունից ակնհայտ է, որ ներկայիս գնանկումը կունենար շատ դրական ու արդյունավետ հետևանքներ հիմնականում այն ժամանակ, եթե տնտեսությունը գտնվեր իր զարգացման ակտիվ ֆազայի և կայուն աճի շրջանակում։ Մինդեռ այսօր, ըստ Դավթյանի, տեսանելի է մի իրավիճակ, երբ տուրիզմն ամբողջությամբ սառեցված է, էապես նվազել են տրանսպորտային փոխադրումները, ընկել են արդյունաբերական տեմպերը։

Ըստ թեմայի

ԱՄՆ-ում դատում են հայ նավթային մագնատի․ նա մեղադրվում է կես միլիարդ դոլար «ուտելու» մեջ
Արմեն Սարգսյանն Ադրբեջանի նավթային բիզնեսում «փայ» ունի՞. ԱԱԾ պատասխանը
Ամերիկացիներին` նավթ, ռուսներին` ազդեցություն. Սաֆրաստյանն ասաց` ով ինչ է ստացել Սիրիայում
Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին
թեգերը:
տնտեսություն, բենզին, նավթ, Վահե Դավթյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ