14:52 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05

Մանասերյան. «Պարենային անվտանգության հարցը մեզ համար դառնալու է գերխնդիր»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակում գործել այնպես, որ հետագայում ապահովվի տնտեսական աճ։ 

Մանասերյան. «Պարենային անվտանգության հարցը մեզ համար դառնալու է գերխնդիր»

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` դա հնարավոր է, թեև չի կարող լինել այն աճը, որը մենք սովորաբար կանխատեսում ենք։ Այդուհանդերձ, եթե կառավարությունն ուշադրություն դարձնի հատկապես տնտեսության լոկոմոտիվային ճյուղերին, ապա, ըստ տնտեսագետի` հնարավոր է այս ասպարեզում նույնիսկ բեկում մտցնել, որովհետև կան ճյուղեր, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտը, որտեղ տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չի դարձվել գյուղմթերքի վերամշակմանը, և ընդհանրապես փակ ցիկլերի արտադրություններ հիմնելուն, արդյունավետությանն ու արտադրողականության բարձրացմանը։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծանում է. ունենք 329 դեպք

«Եկել է ժամանակը, մենք հարկադրված ենք դա անել, այլապես կկորցնենք բավական մեծ ներուժ։ Մյուս կողմից՝ ոչ միայն գյուղատնտեսության, այլ ընդհանրապես տնտեսության համար կարևոր է կապը մյուս ճյուղերի հետ։ Աշխատուժի առումով պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանի ազգաբնակչության կեսից ավելին ապրում է գյուղական համայնքներում, հետևաբար, շատ մեծ ու դժվար խնդիր չէ գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել այն աջակցությունը, ինչի կարիքն ունեն։ Կարող է լինել ճիշտ խորհրդակցություն, փոքր գումարներով աջակցություն արտադրական գործոնների ձեռքբերման համար, որոնք անհրաժեշտ են աշխատանք ծավալելու կամ արտադրություն զարգացնելու համար»,– նշում է տնտեսագետը։  

Պարետն ավելի է խստացնելու տեղաշարժի մասին որոշումը

Թաթուլ Մանասերյանի համոզմամբ` պետությունը նախևառաջ լուծում է պարենային անվտանգության խնդիր, ինչը բոլոր երկրների պարագայում, մանավանդ այս օրերին, դառնալու է գերխնդիր։ Վերջին տարիներին միջազգային շուկաներում արդեն իսկ նկատվել է գյուղմթերքի աճ, և կանխատեսումների համաձայն` գների աճը շարունակվելու է։ Ըստ տնտեսագետի` Հայաստանը լավ հնարավորություններ ունի 10-11 ապրանքատեսակների խմբերից առնվազն 7-8–ում ինքնաբավ լինել, ինչը կբերի նրան, որ Հայաստանը կդառնա յուրօրինակ կղզի համաշխարհային տնտեսության այս անբարենպաստ վիճակում։ Թաթուլ Մանասերյանը չի բացառում, որ դա կարող է նաև արտահանման համար ստեղծել լավ բազա։ 

«Ամեն կերպ պետք է զարգացնել այն ճյուղերը, որոնք կազմում են համախառն ներքին արդյունքի կարևոր մասը, մասնավորապես շինարարությունը։ Հենց այս փուլում նպատակային ձևով պետք է այնպես անել, որ այն չդադարի։ Բայց միայն բնակարանային շինարարությունը չէ, որ կարող է ապահովել տնտեսական աճի դինամիկա, հետևաբար, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի հատկապես արտադրական տարածքների շինարարության վրա` նույնիսկ  համաֆինանսավորելով այդ գործընթացը»,–նշում է տնտեսագետը։ 

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` շատ կարևոր է ազգային արժույթի` դրամի շրջապտույտի արագության պահպանումը։ Տնտեսագետը փողի շրջանառությունը համեմատում է արյունատար երակների հետ. եթե դրանցում արյուն չհոսի կամ դանդաղ հոսի, ապա պարզ է, թե ինչ տեղի կունենա օրգանիզմի, տվյալ դեպքում՝ տնտեսության հետ։ 

Տնտեսագետը թեև գնահատում է այս վիճակից դուրս գալու նպատակով կառավարության կողմից քայլեր ձեռնարկելու իրողությունը, բայցևայնպես, գործադիր իշխանությանը հորդորում է ականջալուր լինել նաև փորձագիտական խմբերին։

Փաշինյանը Գախարիայի հետ քննարկել է Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրման հարցը

Ըստ թեմայի

Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները
Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը
Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան
թեգերը:
տնտեսագետ, Թաթուլ Մանասերյան, տնտեսություն

Գլխավոր թեմաներ