00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Խաչատրյանների ընտանիքի դեմ արշավ է սկսվել». փաստաբանը` խուզարկությունների մասին

© Sputnik / Aram NersesyanАдвокат Амрам Макинян
Адвокат Амрам Макинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում գործին վերաբերող որևէ իր կամ առարկա չի հայտնաբերվել։
Մակինյան․ «Խաչատրյանների ընտանիքի դեմ արշավ է սկսվել»

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր խուզարկություն են իրականացրել Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ընկերության գլխավոր տնօրենի աշխատասենյակում։ Խաչատրյանների փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չնայած խուզարկությանը, Ucom-ի նոր տնօրենն այդ աշխատասենյակը փաստացի դեռ չի ընդունել։

«Մենք բացատրեցինք ԱԱԾ-ի աշխատակիցներին, որ այս աշխատասենյակը Արա Խաչատրյանինը չէ, դատարանը խուզարկության սանկցիա էր տվել Արա Խաչատրյանի աշխատասենյակի համար, իսկ Խաչատրյանի բնակարանում խուզարկության իրավաչափ նպատակը մեզ հասկանալի չէ»,-ընդգծեց Մակինյանը։

Փաստաբանի խոսքով` այդ խուզարկություններն իրականացվում են ընդդեմ Խաչատրյանների ընտանիքի, որի նպատակն է որոշակի խնդիրներ առաջացնել նրանց համար։

«Գործին վերաբերող որևէ իր կամ առարկա Արա Խաչատրյանի բնակարանում չի հայտնաբերվել, վերցրել են ինչ-որ թղթեր, որոնք Խաչատրյանի գործին չեն առնչվում»,-նշեց փաստաբանը։

Ըստ նրա՝ այն ինչ փնտրում են, օբյեկտիվ իրականության մեջ այդպիսի փաստաթղթեր գոյություն չունեն։

Մակինյանը հաստատեց, որ մի քանի օր է, ինչ «Գալաքսի» ընկերության աշխատակիցներին տարբեր պատրվակներով կանչում են ԱԱԾ։ Փաստաբանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության են կանչել նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի մորն ու կնոջը, վերջինները, սակայն, հրաժարվել են ցուցմունք տալ։

Новый гендиректор компании Ucom Ара Хачатрян - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ucom–ի գլխավոր գրասենյակում

Մակինյանը համարում է, որ Խաչատրյանների ընտանիքի դեմ արշավ է սկսվել։

Հիշեցնենք` օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է: 

Микаел Минасян - Sputnik Արմենիա
Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով), ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու են, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

Խաչատրյանների փաստաբանական խումբն ապրիլի 30-ին հրատապ հաղորդագրություն էր հրապարակել` հայտնելով, որ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Ըստ մեղադրանքի՝  Խաչատրյանն աջակցել է կաշառք ստանալուն։

Ucom–ի նախկին գործադիր տնօրենը նոր ընկերություն է հիմնել

Լրահոս
0