04:36 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28

Գումար բաժանելը ճիշտ չէ. Խաչատրյանը Ծառուկյանի առաջարկն իրատեսական չի համարում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
158 0 0

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկներին։

Խաչատրյան. «Դրվագային օժանդակությունները գլոբալ իմաստով խնդիր չեն լուծել»

ԲՀԿ առաջնորդն առաջարկում է բյուջեում կապիտալ շինարարության համար նախատեսված 300 մլրդ դրամից գումար հատկացնել ժողովրդին, քանի որ մինչ օրս շինաշխատանքների նպատակով այդ գումարից ընդամենը 12 մլրդն է ծախսվել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը պնդում է, որ կորոնավիրուսից հետո պետք է ամեն ամիս մարդկանց տան իրենց աշխատավարձի գոնե 75 տոկոսի չափով աջակցություն, ոչ թե միայն մեկ անգամ 60 հազար դրամ, իսկ օրավարձով աշխատողներին՝ 60 հազար դրամ, այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ դրությունը չի վերացել։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ` կապիտալ ծախսերի թերակատարումը չի բխում տնտեսության երկարաժամկետ շահերից, և արդեն երկրորդ տարին է, որ ուղղակիորեն տեսնում ենք կապիտալ ծախսերի ու ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծախսերի անկում, ինչը բնականաբար տնտեսական աճի տեմպերի տեսանկյունից ունենում է բացասական ազդեցություն, մինչդեռ ենթակառուցվածքների զարգացումն ուղղակիորեն հիմք է պատրաստում հետագա տարիների տնտեսական աճի ու որակի համար։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել

«Ինչ վերաբերում է առաջարկին, որ այս տարվա կապիտալ ծախսերն իրականացվել են փոքր ծավալով, և տնտեսված գումարները կարելի է պարզապես բաժանել ժողովրդին, կարծում եմ`որքան էլ ձգտումն ազնիվ լինի համավարակի տնտեսական հետևանքները հատկապես հասարակության լայն շերտերում մեղմելու նկատառությամբ, այդուհանդերձ դա այնքան էլ իրատեսական չէ, որովհետև այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել խիստ հասցեական մոտեցում, այլ ոչ թե այդ գումարը հավասարության սկզբունքով բաշխել ինչ–որ խմբերի միջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի կարծիքով` եթե իրականացվի հասցեական քաղաքականություն, գուցե սոցիալական լարվածությունը մեղմելու տեսանկյունից այդ քայլը կարդարացվի, բայց ավելի ընդհանրական, լայն շերտերին տվյալ գումարը բաժանելու ճանապարհով գնալը ճիշտ չէ։

Նրա դիտարկմամբ` կարելի է հարկաբյուջետային քաղաքականության մեջ տարվա ընթացքում որոշակի վերաբաշխումներ իրականացնել, և այնպես չէ, որ պետբյուջեով հաստատված ծախսերը այլևս փոփոխման ենթակա չեն, հետևաբար կառավարությունն անհրաժեշտության դեպքում կարող է համապատասխան տողերում փոփոխություններ կատարելու առաջարկով դիմել ԱԺ–ին, բայց առկա տնտեսական իրավիճակում պետք է ընդունել նաև այն հանգամանքը, որ հետագա եկամտային մասի ապահովումն էլ է կասկածի տակ, պետությունն ունենալու է որոշակի խնդիրներ, ուստի մեծածավալ ծախսեր պլանավորելը, ըստ տնտեսագետի, խելամիտ չէ, այլապես կմեծանա պարտքային բեռը։ 

Խաչատրյանի գնահատմամբ` պետությունը զուտ սոցիալական պատասխանատվությունից ելնելով պետք է իրապես ցուցաբերի գործուն աջակցություն հատկապես համավարակի հետևանքով աշխատանքը կորցրած կամ աշխատանքային եկամուտների զգալի մասը կորցրած խավերին, այնինչ մենք ականատես ենք եղել միանվագ ծրագրերի, այն էլ առանց հասցեականությանը հետևելու, մինչդեռ հասցեական օժանդակություն ցուցաբերելու դեպքում, անգամ եղած ռեսուրսների պարագայում, օգնությունը կլիներ շատ ավելի շոշափելի։ Խաչատրյանի համոզմամբ`դրվագային օժանդակությունները գլոբալ իմաստով խնդիր չեն լուծել, այլ պարզապես ինչ–որ չափով մեղմել են տվյալ խավի սոցիալական բեռը։

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»
Գագիկ Ծառուկյանի բացակայությունը չի խանգարի. ե՞րբ կլինի կալանքի մասին որոշումը
Գագիկ Ծառուկյանի գործով բողոքների քննությունը հետաձգվեց
Արդյոք նախագահ կդառնա Կոլյան, որին Գագիկ Ծառուկյանը կոնյակի տակառ էր նվիրել. տեսանյութեր
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, տնտեսագետ, Կառլեն Խաչատրյան

Գլխավոր թեմաներ