04:41 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.29
  • GBP711.93
  • EUR610.71
  • RUB7.03

Ինչ սպասել Վիտալի Բալասանյանի աղմկոտ հայտարարություններից. սցենարները տարբեր են

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
1267 0 0

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հայտարարություններին։

Սցենարները տարբեր են. քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը` Բալասանյանի աղմկոտ հայտարարությունների մասին

Արցախա-ադրբեջանական պատերազմից հետո Արցախում հասկանում են, որ միայն սեփական ուժերով և ռուս խաղաղապահների, Ռուսաստանի ղեկավարության հետ լավ հարաբերություններ կառուցելով կարող են անվտանգության խնդիրը լուծել։ Պատերազմի ընթացքն ու կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը փաստում են, որ գոնե այս փուլում Արցախի անվտանգությունը չի կարող կախված լինել Հայաստանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Մյուս կողմից սա խոսում է այն մասին, որ Արցախում քաղաքական իրողություններ են փոխվել. չնայած Արայիկ Հարությունյանը դեռևս հանդիսանում է երկրի նախագահ, բայց անվտանգության խնդիրներով զբաղվում է այլ շրջանակ, որը շատ բարձր և խիստ նշաձողեր է սահմանել»,- ասաց նա։

Նրա խոսքով` բարձր նշաձողերի շարքից է նաև Բալասանյանի` Արցախում կորցրած որոշ տարածքները հետ բերելու հայտարարությունը, բայց թե ո՞վ կարող է դրանք վերադարձնել, ո՞ւմ աջակցությամբ, ռազմական գործողությունների՞, թե՞ քաղաքական սակարկումների արդյունքում, ժամանակը ցույց կտա։ 

Ըստ քաղաքագետի` ժամանակը ցույց կտա նաև, թե Ադրբեջանին ինչ ապագա է սպասվում։ Սցենարները տարբեր են, զարգացումներն էլ կարող են անսպասելի լինել։

Վիտալի Բալասանյանը կրկին պաշտոն է ստացել

«Թուրքական էլեմենտն Ադրբեջանում շոշափելիորեն մեծացել է, Ադրբեջանն իրականում մեծ խնդիրներ ունի իր ինքնիշխանության հետ կապված այսինքն` մեծ եղբայրը կուլ է տալիս փոքր եղբորը, մյուս կողմից` կա ռուսական էլեմենտը»,- նշեց նա։

Ղևոնդյանի դիտարկմամբ` Բալասանյանը հայտնի հարցազրույցում պատահական չի նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե Արցախն է ստորագրել, այլ ՀՀ գործող վարչապետը։

Ըստ թեմայի

Հանձնված հողերը հետ չեն գա, եթե նույնիսկ եռակողմ հայտարարությունն առոչինչ ճանաչվի
Եռակողմ հայտարարությունը գաղտնի հավելվածներ չունի. ի՞նչ հիմքով են գծվում սահմանները
Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա
թեգերը:
Հայաստան, Արցախ, Վիտալի Բալասանյան, Ալեն Ղևոնդյան

Գլխավոր թեմաներ