02:39 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95

Ինչո՞ւ են իշխանական պատգամավորները լքում «Իմ քայլը» խմբակցությունը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
71210

ՔՊ կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի խոսքով` իշխող ուժին լքող պատգամավորները ԱԺ-ում մանդատ են ստացել բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ լինելու շնորհիվ։

Ինչո՞ւ են իշխանական պատգամավորները լքում «Իմ քայլը» խմբակցությունը

Առնետավազք հակառակ ուղղությամբ. ՔՊ կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես բնութագրեց ԱԺ  Սոֆյա Հովսեփյանի և մինչ այդ իշխող թիմը լքած պատգամավորների`«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը։

Նրա խոսքով` թեև այդ պատգամավորների մի մասը ՔՊ կուսակցության անդամ չեն հանդիսանում, սակայն ԱԺ-ում մանդատ են ստացել բացառապես նրա համար, որ եղել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ։

«Երեկ ես սա անվանել եմ առնետավազք հակառակ ուղղությամբ և շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որովհետև սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացու քվեին դավաճանություն, քան քաղաքական թիմին դավաճանություն։ Քաղաքացիներն իրենց քվեն տվել են առաջին հերթին «Իմ քայլը» խմբակցությանը` Նիկոլ Փաշինյանի թիմին»,- ասաց նա` նշելով, որ հարցը քաղաքական թիմի ներսում դեռևս չեն քննարկել և, որ սա իր սեփական դիրքորոշումն է։

Ալեքսանյանի կարծիքով` վերջին շրջանում իշխող ուժին լքողների շարքերը համալրողներից յուրաքանչյուրը կարող է  տարբեր պատճառներ ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ըստ նրա,  բոլորն էլ փորձում են խուսափել պատասխանատվությունից և դավաճանում քաղաքացու քվեին։

«Քաղաքացիների արձագանքն ավելի խոսուն է, հենց Սոֆյա Հովսեփյանի գրառման մեկնաբանություններում քաղաքացիների մեծամասնությունը պահանջում էին նրանից ուղղակի վայր դնել մանդատը ու պնդում էին, որ նրան որպես առանձին պատգամավոր, որպես անկախ պատգամավոր իրենք մանդատ չեն տվել»,- նշեց նա։

Հիշեցնենք` երեկ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Facebook–ում գրեց, որ երկար մտածելուց հետո որոշել է լքել «Իմ քայլը»  խմբակցությունը և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր:

Նոյեմբերի 16–ին նման որոշում էին կայացրել նաև «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ 2020թ.–ի դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

Դեկտեմբերի 4-ին մանդատից հրաժարվելու մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, որը նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ։

Եվս մեկ պատգամավոր լքեց «Իմ քայլը» խմբակցությունը

Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ։

Դեկտեմբերի 18-ին պատգամավորական լիազորություններից հրաժարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Դեկտեմբերի 30-ին Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և աշխատելու է որպես անկուսակցական պատգամավոր։

Թագուհի Թովմասյանը որոշում է կայացրել հեռանալ «Իմ քայլը» խմբակցությունից

Ըստ թեմայի

Պատգամավորը վերցնում է մանդատը, բայց դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից
«Պետք է մոռանալ թավիշը». ինչ է քննարկել «Իմ քայլը» փակ դռների հետևում. «Ժողովուրդ»
Ունեմ անհամաձայնություններ. «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն ազատման դիմում է գրել
Սոֆյա Հովսեփյանը երկար մտածելուց հետո որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից
թեգերը:
Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, «Իմ քայլը» խմբակցություն

Գլխավոր թեմաներ