16:26 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73

Ադրբեջանը շարունակում է պատերազմել Արցախի մշակութային ժառանգության դեմ. Դավիթ Բաբայան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում իրականացվող սպիտակ եղեռնի մասին։

Բաբայան. «Միջազգային հեղինակավոր կառույցների ականջներն ու բերանը Բաքվի բռնապետը փակում է նավթադոլարներ ու խավիար շաղ տալով»

Թշնամու վերահսկողության տակ անցած Մեխակավանի եկեղեցու ոչնչացումն իրականացվել է ադրբեջանական իշխանությունների և անձամբ այդ երկրի նախագահի ու փոխնախագահի հրահանգավորմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով հայկական Զորավոր սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ավերմանը։

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային ցեղասպանություն. ոչնչացվում են հայկական մշակույթի բոլոր հետքերը` ոչնչացվում են մեր գերեզմանները, ոչնչացվում է ամեն ինչ, և այդ ամենը կատարվում է պետության բարձր հովանու ներքո»,- ասաց նա։

Նախարարի խոսքով` Բաքվի բռնապետի որդեգրած քաղաքականությունը դեմ է անգամ իր իսկ դավանած Ղուրանի կանոններին։ 

«Այն, ինչ անում է Ալիևը, ոչ այլ ինչ է, քան հավատքի, Ղուրանի, իսլամի բոլոր կանոնների ոտնահարում, որովհետև Ղուրանում չկա գեթ մեկ տեղ, որտեղ գրված լինի, թե պետք է ոչնչացնել քրիստոնեական կառույցները»,- ընդգծեց նա։

Սուրբ Աստվածածինը կառուցվել է 4 տարի առաջ` 2017-ին. զինծառայողներն են քարը քարին դրել և աղոթատեղի կառուցել։ Եկեղեցու տարածքն էլ պատահական չի ընտրվել։ Ըստ ավանդույթի` հարյուրամյակներ առաջ Գաբրիել հրեշտակապետն այստեղ է հայտնվել, նրա անունով էլ տեղանքը Գաբրիել են անվանել։

«Մահմեդական կրոնում Գաբրիելը Ջաբրայիլն է։ Ժամանակին այդտեղ բնակավայր է եղել։ Եկեղեցու տեղում 4-5-րդ դարերում Գաբրիել հրեշտակապետի տեսիլքն է երևացել»,-ասաց Բաբայանը։

Եկեղեցու ոչնչացման մասին հայտնի դարձավ, երբ BBC-ի տեսանյութը հայտնվեց համացանցում։ Ադրբեջանցի սպան փորձում է լրագրողին համոզել, որ Զորավոր սուրբ Աստվածածինը դեռևս մարտական գործողությունների ժամանակ է հողին հավասարեցվել։

Բաբայանը նկատում է` ոստիկանը ենթագիտակցաբար ճշմարտությունն է խոստովանել. Ադրբեջանը երբեք չի դադարել պատերազմել արցախահայության ստեղծած մշակութային արժեքների դեմ։

Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը

«Իրենք մինչև հիմա Արցախի հայկական ժառանգությունը ոչնչացնելը համարում են պատերազմ, նրանք սրանով ևս մեկ անգամ ապացուցում են, որ շարունակում են մեր դեմ պատերազմել և ցեղասպան քաղաքականություն իրականացնել, փաստորեն` ենթագիտակցորեն այդ մարդն արտահայտում է իրականությունը»,- ասաց նա։

Բաբայանն ասում է` պետք է չվհատվենք, շարունակենք պայքարել ներսում մատաղ սերնդին հայրենասիրություն ու հայրենատիրություն սերմանելով, արտաքին աշխարհում` ադրբեջանական վայրագությունների մասին անվերջ բարձրաձայնելով, այնքան ժամանակ, քանի դեռ համամարդկային ու Աստծո օրենքները խախտողը չի պատժվել։

Հիշեցնենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը մարտի 25-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը ԻՍԻՍ-ի «ձեռագրով» գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։

Ըստ թեմայի

Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է. ՀՀ ԱԳՆ
«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը
Պատերազմի օրերին Արցախից մշակութային արժեքները չտարհանելու համար հարուցվել է քրգործ
թեգերը:
Արցախ, Եկեղեցի, Ջաբրայիլ, Դավիթ Բաբայան

Գլխավոր թեմաներ