21:56 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90

Արցախի ճանաչման հավանական տարբերակներն ու սահմանները. վերլուծաբանի դիտարկումը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
11510

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին շրջանում քննարկվող հարցին, թե ինչ տարածքներով է լինելու Արցախի ինքնորոշումը` անկախության հռչակագրում ամրագրված սահմաններո՞վ, թե՞ նախկինում ինքնորոշված ԼՂԻՄ–ի սահմաններով։

Հովհաննիսյան. «Արցախի ճանաչումը առավել հավանական է կրկին հանրաքվեի տարբերակի դիտարկմամբ»

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` հարցը պետք է դիտարկվի երկու բաղադրիչով։ Ըստ նրա` մեր ցանկությունն այն է, որ լինի հնարավորինս մեծ և ապահով սահմաններով Արցախի անկախության ճանաչում, այսինքն` բնականոն կյանքն ապահովելու համար անհրաժեշտ տարածքների սահմաններում։ Բայց պետք է հասկանալ, որ եթե խոսքն առնչվում է միջազգային ձևաչափերով բանակցային գործընթացների միջոցով հարցը լուծելուն, եթե անգամ համարենք, որ նման ճանապարհով լուծումը հավանական է, հետպատերազմյան իրողություններից ելնելով, միջազգային խաղացնողների կողմից դիտարկվող լավագույն տարբերակը, որ կարող է դիտարկվել նախկին ԼՂԻՄ–ի սահմաններով անկախության ճանաչումը։

«Եթե անգամ հավանական կարելի է համարել այն տարբերակը, որ կդիտարկվի Արցախի անկախության հռչակագրի սահմաններով միջազգային ճանաչումը, որովհետև 1991 թվականի հռչակագիրն ընդունվել էր ոչ միայն նախկին ԼՂԻՄ–ի կողմից, այլև նախկին Խորհրդային Ադրբեջանի կազմում հայտնված Շահումյանի շրջանի կողմից, որը 1992 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Այն ամբողջությամբ հայաթափվել է, այնտեղ վերացրել են հայկական մշակութային հետքերը, այնտեղ ապրում է ադրբեջանական բնակչություն։ Հետևաբար, ես զրոյական եմ համարում հավանականությունը, որ Ադրբեջանը կհամաձայնի այդ շրջանը վերադարձնել Արցախին»,– նշեց վերլուծաբանը։

Հովհաննիսյանի կարծիքով` մյուս տարբերակը թեև զրոյական չէ, բայցևայնպես քիչ հավանական է ներկա իրողությունների պայմաններում, որ հնարավոր կլինի Ադրբեջանին ստիպել հեռանալ բռնազավթված Հադրութից, Շուշիից և այլ շրջաններից, առավել ևս, որ նախկին ԼՂԻՄ–ին պատկանող բոլոր շրջաններից կան բռնազավթված տարածքներ։   

«Եթե ուզում ենք իրատեսական մոտեցում, եթե այս պահին բացառում ենք Ադրբեջանին ուժային ճանապարհով ինչ–որ բան պարտադրելու տարբերակը, ապա բանակցային ճանապարհով լուծման դեպքում լավագույն ակնկալելի արդյունքը նախկին ԼՂԻՄ–ի սահմաններով Արցախի վերականգնումն է ու անկախության ճանաչումը»,– նշեց վերլուծաբանը։

Հովհաննիսյանի համոզմամբ` Արցախի ճանաչումը առավել հավանական է կրկին հանրաքվեի տարբերակի դիտարկմամբ։ Ըստ նրա` խոսքն այն տարբերակի մասին է, որը թելադրելու են հետպատերազմյան իրողությունները։        

Հանդիպումը խորհրդանշական է. ի՞նչն է մեկտեղել Հայաստանի և Արցախի նախագահներին

Տեղեկացնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի կարծիքով` տարածքի վերաբերյալ սահմանումը պետք է փոխադարձաբար հստակեցվի Արցախի գործընկերների հետ։

Նա ընդգծել է, որ պետք է հստակ նշել` Արցախի հարցի կարգավորումը պետք է լինի այն տարածքների շրջանակում, որտեղ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է։

Ըստ թեմայի

«Մեր գերիների թիվը 188 չէ». ԱԳ նախարար
Եվս մեկ աճյուն է հայտնաբերվել, նախնական տվյալներով` ժամկետային զինծառայողի
Մեքենան վնասվելուց հետո անգամ չի կանգնել. մանրամասներ` դեպի Գորիս ճանապարհի միջադեպից
թեգերը:
անկախություն, Սահման, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ