14:32 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Իրականում / Օրացույց (687)
52 0 0

«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Իրան-ԱՄՆ հակամարտությանը: Ապրիլի 6-ին` Վիեննայում, եվրոպացի դիվանագետները փորձելու են համաձայնեցնել Թեհրանի ու Վաշինգտոնի դիրքերը. բանակցությունները կձախողեն, եթե ամերիկացիները զիջումների չգնան։

«Իրականում». Վիեննայում եվրոպացի դիվանագետները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել

Իրականում իրանական միջուկային գործարքի ու Իրան-ԱՄՆ հակամարտության վերջը սկսել է ուրվագծվել… Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, երբ Թեհրանն իր դիրքորոշումը շատ ավելի կոշտ է ներկայացնում Վաշինգտոնին, իսկ ամերիկյան դիվանագիտությունը ոչինչ չի կարողանում հակադրել: Արդեն ակնհայտ է, որ իրանցիները, Ռուսաստանի Դաշնության ու Չինաստանի աջակցությունն զգալով, կարողանում են այլևս չվախենալով իրենց պայմանները թելադրել, կամ գոնե այդ մասին ուղղակի բարձրաձայնել:

Մեր տարածաշրջանի պատկերը կփոխվի. Իրանի դիրքն ուժեղանալու է ԱՄՆ–ի հետ բանակցություններում

Թե որքան կտևի այս իրավիճակը դեռ չի նշմարվում: Նույն եվրոպացիները` գիտակցելով, որ իրավիճակը գնալով ավելի է լարվում, ու վաղը-մյուս օրն արդեն ստիպված են լինելու Իսրայելի նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ վերջինս չհարվածի Իրանին` սկսում են Միացյալ Նահանգների հետ շատ ավելի կոնկրետ ծրագրեր մշակել ամերիկացիներին միջուկային գործարքի շրջանակ վերադարձնելու համար:

Հակառակ դեպքում Իրանն իսկապես ուրանի հարստացման գործընթացը կարող է այն մակարդակի հասցնել, որ ցանկացած պահի կարողանա նաև միջուկային ռումբ ստեղծել…

ԱՄՆ-ն կշարունակի Իրանի դեմ «հիբրիդային պատերազմը», կամ ինչն ձեռնտու Հայաստանին

Իրականում Թեհրանի նպատակը միջուկային ռումբ ստեղծելը չէ. դրա մասին երկրի ղեկավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է: Իրանն ընդհամենը ուզում է, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները վերացնի, որոնց պատճառով այդ երկիրը տնտեսական, ֆինանսական, ներքին քաղաքական ու սոցիալական ոլորտներում հայտնվել է բավականին ծանր իրավիճակում:

թեմա:
Իրականում / Օրացույց (687)

Ըստ թեմայի

Միքայելյան. «Կգա մի պահ, երբ երկրները կկանգնեն ընտրության առաջ՝ ԱՄՆ կամ Իրան»
ԱՄՆ–Իրան հարաբերությունների հետ կապված ՀՀ վերաբերմունքը պետք է ավելի ջերմ լիներ. իրանագետ
Դավթյան. «Նավթի համաշխարհային գնաճը կախված չէ միայն Իրան-ԱՄՆ կոնֆլիկտից»
ԱՄՆ–Իրան բախում. ինչպես է Վաշինգտոնը փորձում պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում
թեգերը:
Չինաստան, Ռուսաստան, Վիեննա, պատժամիջոցներ, Թեհրան, Վաշինգտոն, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ