10:36 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Թբիլիսի

Ամբողջ գիշեր Թբիլիսիում անկարգությունները չեն հանդարտվել, տասնյակ տուժածներ կան

© REUTERS / IRAKLI GEDENIDZE
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
125911

Ոստիկանությունը ռետինե գնդակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ` խորհրդարանի շենքը գրոհով վերցնելու փորձը կասեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիան, որը պատասխանն էր Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի` Վրաստան ժամանելուն, այս գիշեր վերածվել է անկարգությունների և հակակառավարական ելույթների. տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժել են թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանները։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Թբիլիսիի գլխավոր փողոցներից մեկում` Ռուսթավելի պողոտայում, երեկ երեկոյան մոտ հազար մարդ է հավաքվել։ Նրանց մի մասը որոշել են գրոհով մտնել խորհրդարանի շենք։ Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները կոչ են արել ցրվել, սակայն ցուցարարները անտեսել են դա, և ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե գնդակներ է կիրառել։

Վրաստանի վարչապետի խորհրդական Դավիթ Սերգեենկոն լրագրողներին հայտնել է, որ տուժել են 30 ակտիվիստ և 39 ոստիկան։ Տուժածների շարքում կան նաև ԶԼՄ–ների ներկայացուցիչներ, այդ թվում` TV Pirveli, Rustavi2 հեռուստաընկերությունների և Առաջին ալիքի աշխատակիցներ։

Ընդդիմության ակցիայի հրահրման պատճառ է դարձել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի վրաստանյան այցը։ Ելույթ ունենալով որպես Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավար` Գավրիլովը բաց նստաշրջանի ժամանակ նստել է խորհրդարանի խոսնակի աթոռին։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները պաստառներով և աղաղակներով մտել են խորհրդարանի դահլիճ։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ իշխանությունները վաճառել են հայրենիքը, քանի որ խորհրդարանում պատվավոր տեղ են տվել մարդուն, որն աջակցում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությանը, աբխազական պատերազմում կռվել է վրացիների դեմ։ Դրանից հետո մարդիկ սկսել են հավաքել խորհրդարանի պատերի մոտ` պահանջելով խոսնակ Իրակլիա Կոբախիձեի հրաժարականը։

Հայկական խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, հայտնվել է իրադարձությունների կիզակետում. հայ պատգամավորները որոշել են լքել դահլիճը։

Ըստ թեմայի

Վրաստանը թույլ չի տվել, որ պատմաբան Աշոտ Մելքոնյանը մտնի հարազատ Ախալքալաք
ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել ՀՀ–ից մեկնել Վրաստան
Հայաստանի հետ կորցնում է նաև Վրաստանը. Պրահայում որոշում էին Վերին Լարսի այլընտրանքի հարցը
թեգերը:
տեսանյութ, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ