09:38 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Դոնալդ Թրամփ

Իրանն ուզում է ԱՄՆ–ի հետ նոր գործարք կնքել. Թրամփ

© Sputnik / Роман Махмутов
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
43 0 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում Իրանի տնտեսությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Թեհրանն ուզում է Վաշինգտոնի հետ նոր գործարք կնքել, քանի  որ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում Իրանի տնտեսությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ,  հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը։

«Իրանն ուզում է գործարքի գնալ», – Նյու Հեմփշիրում իր համախոհների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ–ի և Իրանի հարաբերությունները կտրուկ սրվել էին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց «միջուկային գործարքից» դուրս գալու մասին։ Ամերիկայի իշխանությունը խիստ տնտեսական պատժամիջոցներ մտցրեց և շարունակում է ուժեղացնել ճնշումը։ Վաշինգտոնի նպատակը` Թեհրանի «վարքագիծը փոխելն» է։ ԱՄՆ–ն նաև ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել Իսլամական հեղափոխության պահակների կորպուսին։

Դրան ի պատասխան Իրանը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական  հրամանատարությանը (CENTCOM), իսկ բուն Միացյալ նահանգները` «ահաբեկչությանը ֆինանսավորող պետություն»։

Մարտահրավեր Թրամփին. Մեքսիկայի ու ԱՄՆ–ի պատնեշի արանքում ճոճանակ են կառուցել. տեսանյութ

Ավելի վաղ Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր, որ չի ցանկանում բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ մինչև պատժամիջոցները չվերացվեն։ Մասնավորապես, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ԱՄՆ–ին մեղադրել էր երկրների միջև դիվանագիտական կապերի տապալման մեջ` «միջուկային գործարքից» դուրս գալու որոշումից հետո։

Ըստ թեմայի

Թրամփի մամուլի քարտուղարը տուժել է ԱՄՆ-ԿՀԺԴ առաջնորդների հանդիպման միջադեպի ընթացքում
Մարտահրավեր Թրամփին. Մեքսիկայի ու ԱՄՆ–ի պատնեշի արանքում ճոճանակ են կառուցել. տեսանյութ
Սկանդալ լցանավի շուրջ. Ջիբրալթարն ու Իրանը հայտարարել են Grace–ի առաջիկա ազատման մասին
թեգերը:
պատժամիջոցներ, տնտեսություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ Կոնգրես

Գլխավոր թեմաներ