19:15 18 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
137 0 0

Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող ինքնավար տարածքների ղեկավարությունը հայտարարել է, որ իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել թուրք-սիրիական սահմանին սիրիական բանակ տեղակայելու մասին` թուրքական բանակի հարձակումները հետ մղելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Սիրիական բանակը մտել է Ռաքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկել են քրդերը և շարժվում է հյուսիս։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքին։

«Սիրիայի կառավարական բանակը մտել է Տաբկա քաղաք և շարժվում է հյուսիս», – հայտնում է ալիքի թղթակիցը։

Կատարվածի մասին սիրիական իշխանությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել։

Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող ինքնավար տարածքների ղեկավարությունը հոկտեմբերի 13-ին պաշտոնապես հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել իշխանությունների հետ թուրք–սիրիական սահմանի երկայնքով սիրիական բանակ տեղակայելու մասին` թուրքական բանակի և թուրքամետ խմբավորումների գրոհները հետ մղելու համար։

Պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյանը վերհիշել է էրդողանի սառը հայացքը

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։

Քրդերը Սիրիայում թուրքական 7 տանկ և 75 զինվոր են ոչնչացրել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Ըստ թեմայի

Սիրիայում գտնվող գրոհայիններն իրական սպառնալիք են ԱՊՀ երկրների համար. Պուտին
Մելքոնյան. «Սիրիայում թուրքական զինուժի ներխուժումից հետո իրավիճակը խիստ վտանգավոր է»
Պրանկերները Թուրքիայի պաշտպանության նախարարի անունից զանգել են ԱՄՆ–ի սենատորին
Հայաստանը սիրիահայերին ընդունելու հետ կապված որևէ սահմանափակում չունի. Գրիգորյան
թեգերը:
Բանակ, Սահման, Թուրքիա, Սիրիա

Գլխավոր թեմաներ