23:51 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
165 0 0

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Պուտինին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը հայտնել է Էրդողանին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Պուտինին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ու արտահայտվել ՌԴ-ի ու Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին։

Ընդգծվել է, որ բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի կողմից «հարաբերությունները նորմալացնելու տրամադրվածությունը, խաղաղ կյանքի կարգավորման համար գործնական փոխգործակցության պատրաստակամությունը, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը» հաստատելն էր։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Նշենք, որ Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: 

Սակայն Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

Ըստ թեմայի

Պետք չէ շահարկել. Մակունցը` Մոսկվայում գերիների հարցում համաձայնության չհասնելու մասին
Դավթյանը Կրասնովին խնդրել է Ադրբեջանի պահանջով հայ պաշտոնյաների հետախուզում չհայտարարել
Այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, գոյություն չունի. Միրզոյան
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ