14:53 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
131 0 0

«Վերին Լարս» անցակետը պարբերաբար փակվում է եղանակային պայմանների պատճառով, և այլընտրանքային ճանապարհների բացակայությունը լոգիստիկ լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի -Sputnik. Ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների կուտակումը լուրջ խնդիր է, այն բավական հաճախ է առաջանում։ Լրագրողների հետ զրույցում այսօր նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

ՌԴ դեսպանի կարծիքով՝ այդ խնդրի լուծման ուղիներից մեկը կդառնա տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումը։

«Սա այն աշխատանքն է, որն իրականացվում է տարածաշրջանում ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Այն հեշտ չէ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ խնդիրների լուծման տեսանկյունից հանձնաժողովն արդյունավետ է գործում», - ասել է դեսպանը։

Խոսքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների կողմից տարածաշրջանում երկաթուղային ուղիների բացման հանձնաժողովի մասին է։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 11-ին Մոսկվայում երեք երկրների ղեկավարների բանակցությունների ժամանակ:

Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում

Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ճանապարհը` Ստեփանծմինդա-Լարս  ավտոճանապարհը, պարբերաբար փակվում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Արդյունքում Ռուսաստանի և Վրաստանի սահմանին պարբերաբար կիլոմետրանոց հերթեր են առաջանում։ Դա, անշուշտ, հսկայական լոգիստիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։

թեգերը:
ապաշրջափակում, Սերգեյ Կոպիրկին, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Հայաստան, Վերին Լարս

Գլխավոր թեմաներ