14:29 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Այս ճանապարհը ներկայումս ցամաքային միակ ճանապարհն է, որը Ռուսաստանի կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա - Լարս միջազգային ավտոճանապարհի  Մլեթա - Գուդաուրի 14  կիլոմետրանոց հատվածը, որը Վրաստանից դեպի ՌԴ 1 տանում է, 3 օր շարունակ ցերեկային ժամերին փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը  հաղորդում է Վրաստանի Ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

«Մլետա - Գուդաուրի ճանապարհահատվածում, վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով, կցորդիչներով և կիսակցորդներով ավտոտրանսպորտի երթևեկությունn արգելվում է 2021 թվականի մայիսի 25-ի, 26-ի և 27-ի ժամը 09:00 - ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար բաց է>, - ասված է հաղորդագրության մեջ:

Այս ռեժիմով տեղափոխումն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո:

Այս ճանապարհը ներկայումս ցամաքային միակ ճանապարհն է, որը Ռուսաստանի կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ:

Ըստ թեմայի

Ֆրանսիան արտահանձնել է Վրաստանին Թբիլիսիում Մինասյանների ընտանիքի սպանության մեղավորին
Ադրբեջանցիների և սվանների բախումների արդյունքում իրավիճակը թեժացել է Վրաստանի Դմանիսիում
թեգերը:
բեռնատար, Հայաստան, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Վերին Լարս

Գլխավոր թեմաներ