07:28 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Շտապօգնություն

Մոսկվայում հրազենային վիրավորում ստացած գործարար Փափազյանը հիվանդանոցում մահացել է

© Sputnik / Максим Богодвид
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Հայ գործարարը, որի վրա այսօր կրակել էին Մոսկվայում, հիվանդանոցում է մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից հրազենային վիրավորում ստացած հայ գործարարը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակ է բացել գործարար, ծնունդով Երևանցի Արսեն Փափազյանի ուղղությամբ։45-ամյա գործարարի վրա երեք փամփուշտ է արձակվել։ Կրակողը դիպել է գործարարի սրտին, աջ և ձախ կողմերից։ Վնասվել է աջ թոքը։Փափազյանը գրանցված է Օդեսայում, նա «АСП-Трансстрой» ընկերության ղեկավարն է։ Ինչպես հայտնում է «Харьков. Комментарии» պորտալը, գործարարին պատկանող ընկերությունը Խարկովում զբաղվում է ճանապարհների, կամուրջների, անցուղիներ վերանորոգման աշխատանքներով։

Փափազյանը Վորոնեժի շրջանի հանրային պալատի ազգային քաղաքականության գծով կոմիտեի նախագահն է, ինչպես նաև «Անի» հայկական մշակութա–քրիստոնեական ՀԿ–ի ղեկավարը։

Գլխավոր թեմաներ