01:10 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD512.01
  • GBP714.82
  • EUR611.34
  • RUB7.05
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (62)
167 0 0

Տոնախմբություններն անցկացվում են սպառազինությունների և զինտեխնիկայի ներգրավմամբ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակի պաշտոնական խորհրդանիշի` Հաղթանակի դրոշի պատճենի գործադրմամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը։

Կարմիր հրապարակում հանդիսավոր միջոցառումներին մասնակցում է 13 008 զինծառայող, 216 միավոր տեխնիկա և 75 անօդաչու թռչող սարք։

Շքերթին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել զինծառայողներ 13 օտարերկրյա պետություններից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Մոլդովայից, Սերբիայից, Հնդկաստանից, Մոնղոլիայից, Չինաստանից։

Շքերթին ներկա է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հյուրերի թվում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Սերբիայի, ԲոսնիայիևՀերցեգովինայիառաջնորդները։

1995 թվականի դաշնային օրենքի համաձայն` զորահանդեսներն ամեն տարի մայիսի 9-ին անցկացվում են Մոսկվայում, հերոս–քաղաքներում, ինչպես նաև այն քաղաքներում, որտեղ տեղակայված են ռազմական օկրուգների, նավատորմների, համազորային բանակների և Կասպյան նավակազմի շտաբեր։

Ինչպես էին ԽՍՀՄ ժողովուրդներն անձնվիրաբար պայքարում ֆաշիզմի դեմ. տեսանյութ

Միջոցառումները կազմակերպվում են սպառազինությունների և զինտեխնիկայի ներգրավմամբ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակի պաշտոնական խորհրդանիշի` Հաղթանակի դրոշի պատճենի առկայությամբ։

Ինչպես է անցել Հաղթանակի առաջին շքերթը 1945 թվականին

Հաղթանակի առաջին շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել 1945 թվականի հունիսի 24-ին։ Դա պատմական շքերթ էր․ այն նշանավորում էր ԽՍՀՄ հաղթանակը ֆաշիստական Գերմանիայի հանդեպ Հայրենական մեծ պատերազմում։ Շքերթն ընդունում էր Գերագույն հրամանատարի տեղակալ, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը։ Շքերթի հրամանատարը երկրորդ բելառուսական ճակատի հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին էր։

Հաղթանակի շքերթին մասնակցելու համար ձևավորվել ու պատրաստվել էին 10 հանրագումարային գունդ՝ պատերազմի վերջին գործող ճակատներից մեկական և ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմից ու Պաշտպանության ժողովրդական կոմիսարիատից կազմավորված հանրագումարային գնդեր։ Յուրաքանչյուր հանրագումարային գնդում ընդհանուր առմամբ ավելի քան հազար մարդ կար։ Բացի այդ, շքերթին մասնակցում էին Մոսկվայում ու Մոսկվայի մարզում տեղակայված ռազմական ակադեմիաներն ու ուսումնարանները։ Շքերթի բոլոր մասնակիցների համար համազգեստ էին կարել։

1945 թվականի հունիսի 24-ի առավոտը մռայլ էր ու անձրևոտ։ Առավոտյան ժամը 8-ին շքերթի մասնակիցներն արդեն շարված էին, 09:45-ին՝ Վ․Ի․Լենինի դամբարանի ամբիոն դուրս եկան Խորհրդային կառավարության ղեկավարներն ու Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները՝ Իսոսիֆ Ստալինի գլխավորությամբ։

«Պատերազմի հիշողությունը բացարձակ սրբություն է»․ Պուտինն այցելել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճար

Շքերթի հրամանատար Կոնստանտին Ռոկոսովսկին սևաթույր ձիով զբաղեցրեց իր տեղը՝ շքերթն ընդունող Գեորգի Ժուկովին ընդառաջ գնալու համար։ Ժամը 10-ին՝ Կրեմլի ժամացույցի սլաքների զարկերի հետ մեկտեղ, Գերոգի Ժուկովը Սպիտակ ձիով դուրս եկավ Կարմիր հրապարակ։ Շքերթի հրամանատարի զեկույցից հետո նրանք շրջեցին զորքերով, ապա ազդանշան հնչեց․ «Լսեք, բոլորդ», ու ռազմական նվագախումբը նվագեց․ «Փառք ռուս ժողովրդին»։ Հետո Ժուկովը դամբարանի ամբիոնից հանդես եկավ ողջույնի խոսքով։ Դրանից հետո հնչեց ԽՍՀՄ պետական օրհներգը, ապա հրետանու 50 համազարկ։ Հրապարակում երեք անգամ գոչեցին «Ուռա՜»։

Հանդիսավոր զորահանդեսը մեկնարկեց, անցան համահավաք գնդերը, այդ թվում նաև Մերձբալթյան առաջին ճակատի հրամանատար, բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի ղեկավարությամբ։

Բոլոր գնդերի առաջին տողաններում բանակի հրամանատարներն էին, իսկ ստորաբաժանումները գլխավորում էին կորպուսների, դիվիզիաների ու բրիգադների հրամանատարները։ Յուրաքանչյուր համահավաք գունդ անցնում էր իր ռազմերթը գրեթե առանց դադարի։

Հետո նվագախումբը լռեց: Այդ լռության մեջ 80 թմբուկ սկսեցին հարվածել։ Հրապարակ դուրս եկավ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի Ֆ․Է․Ձերժինսկու անվան հատուկ նշանակության մոտոհրաձգային առաջին դիվիզիայի զինվորների շարասյունը: Նրանք տանում էին գետնին իջեցրած գերմանական զորքերի 200 դրոշները: Դամբարանի մոտ երկու տախտակամած կար։ Հավասարվելով դրանց՝ մարտիկները աջ էին շրջվում ու նետում էին դրոշներն՝ ի նշան ագրեսորի ջախջախիչ պարտության։

Դրանից հետո հանդիսավոր երթով անցան Մոսկվայի կայազորի զորքերը, ԽՍՀՄ Ժողովրդական պաշտպանության կոմիսարիատի, ռազմական ակադեմիաների շարասյունները, Սուվորովի զինվորական ուսումնարանի համահավաք գունդը։ Հետո հրապարակ դուրս եկան տարատեսակ ռազմական տեխնիկա, մոտոցիկլիստների ստորաբաժանումներ։

Կարմիր հրապարակի շքերթն ավարտվեց համահավաք նվագախմբի ելույթով։ Այն գրեթե երկու ժամ (122 րոպե) տևեց հորդառատ անձրևի տակ։ Շքերթին մանակցեցին 24 մարշալ, 249 գեներալ, 2536 այլ սպաներ, 31 116 սերժանտ ու զինվոր.

Ինչո՞վ են հիշարժան հետագա տարիների շքերթները

Դրանից հետո մինչ 1995 թվականը Հաղթանակի շքերթն անցկացվել է մայիսի 9-ին ու միայն հոբելյանական տարիներին՝ 1965, 1985 ու 1990 թվականներին։ Իսկ ահա 1996 թվականից զորահանդեսներն անցկացվում էին Կարմիր հրապարակում ամեն տարի, բայց արդեն առանց ռազմական տեխնիկայի։

Վերջին անգամ պատերազմի վետերանները քայլերթով անցան Կարմիր հրապարակով 2000 թվականին։ Հետագայում արդեն հանդիսություններին մասնակցում էին որպես հանդիսատես։

Նշենք, որ 2005 թվականին Մոսկվայում Հայրենականում Հաղթանակի 60-ամյակին նվիրված շքերթին մասնակցում էին գերտերությունների այն ժամանակվա առաջնորդները՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ու ԳԴՀ կանցլեր Գերխարդ Շրյոդերը։

ՌԴ նախագահի որոշման համաձայն՝ 2008 թվականից ռազմական տեխնիկան նորից սկսեց մասնակցել շքերթներին։

Հայաստանի զինված ուժերի խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա. տեսանյութ

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ 2010 թվականին Մոսկվայում շքերթն անցկացվեց աննախադեպ ճոխությամբ։ Այսպես, շքերթի պատմական մասում առաջին անգամ մասնակցեցին ԱՄՀ երկրների ու հակահիտլերյան կոալիցիայի դաշնակից երկրների ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ Կարմիր հրապարակով անցան մոտ հազար օտարազգի զինվորական։ Մոսկվա էին ժամանել ԱՊՀ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ, նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի շքերթային հաշվարկներ։

Մինչդեռ 2015 թվականի մայիսի 9-ի շքերթին Մոսկվա էին այցելել տարբեր պետությունների 30 առաջնորդ։ Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 15 հազար մարդ։ Այն ժամանակ ցուցադրվեց մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա։

2016 թվականի շքերթն առաջինն էր նոր տեսակի զորքի և ուժային գերատեսչության՝ Ռազմատիեզերական ուժերի ու Ազգային գվարդիայի համար։

Իսկ 2017 թվականի միջոցառմանն առաջին անգամ ցուցադրվեց այն տեխնիկան, որը մշակվել էր հատուկ ռուսական արկտիկական խմբավորման համար։ Նորույթներ ցուցադրեցին նաև Ցամաքային զորքերը։

2019 թվականի Հաղթանակի շքերթի գլխավոր նորույթը Aurus լիմուզինի հիման վրա ստեղծված կաբրիոլետն էր, որը մշակվել էր հատուկ հանդիսավոր երթի համար։ Այդ մեքենաներով հաշվարկների դիմաց անցան շքերթի հրամանատարն ու այն ընդունող պաշտպանության նախարարը։

Հաղթանակած հին և նոր սերունդները միասին են. հուզիչ տեսանյութ` նվիրված Հաղթանակի 75–ամյակին

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի կեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել հետաձգել Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով։ Մայիսի 9-ին Ռուսաստանի քաղաքներում ավիաշքերթներ ու տոնական հրավառություններ անցկացվեցին։ Մայիսի վերջին Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ Հաղթանակի շքերթը Ռուսաստանում կանցկացվի հունիսի 24-ին։

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (62)

Ըստ թեմայի

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի կարողանա մասնակցել Հաղթանակի շքերիթին. պատճառը հայտնի է
«Հաղթանակ» զբոսայգու, Դիլիջանի, Ծաղկաձորի զավթված հողերը կվերադարձվեն պետությանը
Մոսկվայում ըմբռնումով են մոտենում առաջնորդների` Հաղթանակի շքերթին չմասնակցելուն. Պեսկով
Հաղթանակի հոբելյանական շքերթին կմասնակցի Դավիթ Տոնոյանը
թեգերը:
զորք, զինտեխնիկա, Հաղթանակի միջոցառումներ, կորոնավիրուս, Վլադիմիր Պուտին, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ

Գլխավոր թեմաներ