17:36 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (904)
66 0 0

Բայրամյանի մոտ հիվանդության ախտանիշներ են ի հայտ եկել, երբ «Ռոստովի» ֆուտբոլիստները հանգստանալիս են եղել։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կորոնավիրուս է տարել․ նա մորից է վարակվել։ Ֆուտբոլիստը խոսել է այդ մասին YouTube-ի Nobel ալիքին տված հարցազրույցում։

«Հենց որ մեզ մոտ` Ռուսաստանում, ինքնամեկուսացում սկսվեց, մարտի 15-ին էր, թե երբ էր, մենք որոշեցինք, որ ծնողներս կտեղափոխվեն։ Բոլորս միասին էինք ապրում։ Այնպես չէ, որ հյուր եմ գնացել կամ ինչ-որ բան եմ խախտել։ Չգիտեմ՝ ինչպես, բայց սկզբում մայրս վարակվեց։ Խանութ է գնացել կամ չգիտեմ ինչ... Ռուսաստանում այդքան խիստ ռեժիմ չկար։ Նա հետևում էր բոլոր կանոններին՝ դիմակ, ձեռնոց և այլն։ Հենց առաջին ախտանշանները զգաց՝ կոկորդի քերոց և այլն, հորս հետ իրենց բնակարան տեղափոխվեցին։ Մենք մեր ընտանիքով մնացինք», - ասել է Բայրամյանը։

Երկու օր անց, երբ «Ռոստովի» ֆուտբոլիստների մոտ հանգստյան օր էր, Բայրամյանի մոտ հիվանդության ախտանիշներ են ի հայտ եկել։ Ֆուտբոլիստը հայտնել է այդ մասին ակումբին ու ինքնամեկուսացել տանը։

Հենրիխի հետ ծանոթությունը մեծ իրադարձություն էր. Բայրամյանը կխաղա Հայաստանի հավաքականում

«Արդեն երեկոյան զգացի, որ ջերմություն ունեմ։ Այդքանը։ Հայտնեցի ակումբին։ Ասացին՝ տանը մնա, դուրս մի արի։ Այդպես», - ասել է Բայրամյանը։

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր՝ ֆուտբոլիստի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նա ազգային հավաքականի կազմում է հանդես գալու։

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Խաղացել է «Ռոտոր», «Վոլգար», «Ռուբին» ռուսական ակումբների կազմում։ 2019 թվականից «Ռոստով» ակումբում է, մինչ այդ նույն թիմի կազմում է եղել 2011-2013, 2015-2018 թվականներին։

Նոր Խորենի սպասումով. ժամանակն է, որ նա սկսի գրել սեփական կենսագրության նոր գլուխը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)

Ըստ թեմայի

Ճապոնացի գիտնականները հասկացել են` ինչպես պարզել, թե որքան ծանր է ընթանալու COVID-19-ը
Մխիթարյանի կողքին. Հայաստանի հավաքականը կարող է համալրվել 2 «ռուս հայով». Առուստամյան
Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ
թեգերը:
կորոնավիրուս, հայ, ՀՖՖ, ֆուտբոլիստ, Խորեն Բայրամյան

Գլխավոր թեմաներ