09:43 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
725 0 0

Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացիկ իրավիճակի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը։

Նշվում է, որ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացիկ իրավիճակի շուրջ։

Քննարկվել է նաև ՌԴ-ի ու ԱՄՆ-ի երկխոսությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ու սահմանափակման պայմանագրի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական հարցերին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում
Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում. Փաշինյան
Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել. Արմեն Սարգսյան
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին, Անվտանգության խորհուրդ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ