01:32 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
631 0 0

ՌԴ նախագահը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնություն ցուցաբերել ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի -Sputnik. Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ կայացած պաշտպանական խորհրդակցության  մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Հայաստանի երկնքում խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակը:

Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնություն ցուցաբերել ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին:

Նախագահը նաև նշել է անձնակազմի զոհված անդամների անունները. նրանք են` անձնակազմի հրամանատար Յուրի Իշուկն ու ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9–ին ՀՀ տարածքում ռուսական ինքնաթիռ էր խոցվել։ Խոցված Մի-4-ը ուղեկցելիս է եղել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանը: Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ ավտոշարասյունը շարժվում էր Սյունիքում ռուս սահմանապահների դիրքերի ամրապնդման համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 9–ին ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, ուղղաթիռը խոցվել է երկրից՝ շարժական զենիթահրթիռային համալիրից։ Ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը՝ միջին ծանրության վնասվածքներով, տարհանվել է։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, ռուսական գրոհիչը խոցվել է մարտական գործողությունների գոտուց դուրս:

Պաշտոնական Բաքուն խոստովանել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել, ներողություն է խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամություն է հայտնել։

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի կապակցությամբ

Ըստ թեմայի

Ուղղաթիռ խոցելն ակնհայտ ագրեսիա է Հայաստանի և Ռուսաստանի վրա. Վաղարշակ Հարությունյան
«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի». ռուս ռազմական փորձագետը` ՀՀ–ում խոցված ուղղաթիռի մասին
Բաքվի կողմից ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանը ՌԴ-ի հետ մշտական կապի մեջ է․ դեսպան
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ուղղաթիռ, Սերգեյ Շոյգու, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ