14:40 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
99 0 0

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու ԿԽՄԿ-ն ավանդաբար սերտ համագործակցություն ունեն մի շարք տարածաշրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության հարցում։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա մենք փոխգործակցության լրացուցիչ դաշտ ենք ստացել։ Նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը։ Մեկ շաբաթ առաջ ստորագրվեց Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության նախագահների եռակողմ հայտարարությունը։ Այնտեղ տեղակայվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Եվ մենք գիտենք, թե որքան ակտիվորեն և վաղուց է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում այդ տարածաշրջանում։ Մենք շահագրգռված ենք ամրապնդել մեր համագործակցությունը, որն արդեն իսկ ակտիվորեն զարգանում է»,-ասել է Լավրովը Մոսկվայում ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ հանդիպմանը։

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու ԿԽՄԿ-ն ավանդաբար սերտ համագործակցություն ունեն մի շարք տարածաշրջաններում։

«Մեր շփումները պարբերական բնույթ են կրում, և դեռ շատ բան կա, որոնց ուղղությամբ պետք է միասին աշխատենք, քանի որ, ցավոք, աշխարհում մարդասիրական ճգնաժամների, հակամարտությունների թիվը չի նվազում»,-ավելացրել է նախարարը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Լավրովն ասել է` ինչն է հիմք դարձել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության համար

Ըստ թեմայի

Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքն արդեն բաց է. տեսանյութ
Գորիս-Շուշի ճանապարհից անհայտ կորած քաղաքացիների թվում ՀՀ քաղաքացիներ կան. Արցախի ՄԻՊ
Գերիների և դիակների փոխանակում. ՊՆ–ն արդեն աշխատում է խաղաղապահների և Կարմիր խաչի հետ
թեգերը:
Կարմիր խաչ, Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ