12:18 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
390831

Ռուսաստանի նախագահի խոսքով` Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցող ոչ հաստատուն իրավիճակը վտանգավոր է երկրի համար։ Պուտինը խոսել է իր և Փաշինյանի հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական դրության ծանր վիճակի մասին ասել է ամբողջ ճշմարտությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրավիճակը ծանր էր, հենց այնպիսին, ինչպես Փաշինյանն է ասել, ես ավելացնելու բան չունեմ», – նշել է ՌԴ նախագահը։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վիճակին և Փաշինյանի հրաժարականի պահանջներին` Պուտինն ասել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է և պետք է իր խնդիրները ինքնուրույն լուծի։

«Բայց կարող եմ ասել իմ կարծիքը` ռազմական դրության մեջ երկիրը չի կարող իրեն թույլ տալ պահել այնպես, որ հանրությունը ներսից պառակտվի։ Դա անթույլատրելի է և վտանգավոր», – ասել է Պուտինը։

Պատասխանելով Փաշինյանի հետ հարաբերությունների հարցին` ՌԴ նախագահը նշել է, որ երբեք կողմ չի եղել փողոցների միջոցով քաղաքական հարցերը լուծելուն, բայց չնայած դրան միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել հեղափոխության ճանապարհով Հայաստանի ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ես միշտ բաց եմ խոսել, որ չեմ ընդունում փողոցի միջով հարցեր լուծելը։ Բայց դա չի արտացոլվել իմ և Փաշինյանի հարաբերությունների վրա։ Մենք շատ դրական, վստահելի և կոնստրուկտիվ հարաբերություններ ունենք։ Ես չեմ թաքցնում, որ Հայաստանի նախկին իշխանությունների հետ էլ եմ լավ հարաբերություններ ունեցել։ Բացի այդ` այստեղ կա ոչ միայն ղեկավարության, այլև ժողովուրդների միջև հարաբերությունների հարց։ Հայ և ռուս ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել միշտ և ունեն», – ասել է ՌԴ նախագահը։

Պատասխանելով հարցին` ի՞նչ կլինի, եթե Հայաստանում քաղաքական գործընթացների հետևանքով փոխվի ղեկավարությունը և չհամաձայնի իրականացնել ԼՂ հայտարարության կետերը, Պուտինը պատասխանել է, որ նման քայլը ինքնասպանություն կլինի Հայաստանի համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ըստ թեմայի

Ղարաբաղը հարվածի տակ է եղել նաև Հայաստանի կողմից ճանաչված չլինելու պատճառով. Պուտին
Պուտինն ասել է` որ դեպքում է հնարավոր Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը
Թուրք զինվորների ներկայությունը Ղարաբաղում սադրանք է, ու Էրդողանը դա հասկանում էր. Պուտին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ