00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարսափելի դեպք Արմավիրում․ Հուսեյնովը դաժանաբար սպանել է ընկերուհուն ու նրա 9-ամյա եղբորը

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСледственный комитет России, РФ
Следственный комитет России, РФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանցագործությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Արմավիր քաղաքում։ Տղամարդը կնոջը սպանելուց հետո նրա մարմինը տարել է լոգարան և նրա դիակի ֆոնին 9 րոպե տևողությամբ տեսանյութ նկարել։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում 32-ամյա Ակշին Հուսեյնովը սպանել է իր 26-ամյա զուգընկերուհուն՝ Վիկտորյա Մակարովային, այնուհետև առանձնահատուկ դաժանությամբ սպանել նրա 9-ամյա եղբորը։ Զուգընկերուհուն սպանելուց հետո նա տեսագրություն է հրապարակել համացանցում։

Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա
Արմավիրում 19-ամյա տղայի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա 45–ամյա համագյուղացին

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, զույգը վարձով էր ապրում ՌԴ Արմավիր քաղաքի Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցում։

Դեկտեմբերի 10-ի ցերեկը Հուսեյնովն իմացել է ընկերուհու դավաճանության մասին, ինչից հետո խանդի հողի վրա նրա գլխին բազմաթիվ հարվածներ է հասցրել։ Երբ կինը մահացել է, կասկածյալը մարմինը տարել է լոգարան և նրա դիակի ֆոնին 9 րոպե տևողությամբ տեսանյութ նկարել։ 

Տեսագրությունում տղամարդը խոստովանում է, որ կատաղության նոպայի մեջ սպանել է ընկերուհուն, պատմում է իրենց հարաբերությունների մասին և հայտնում ընկերուհու եղբորը ծեծելու և սպանելու, այնուհետև ինքնասպան լինելու իր ծրագրերի մասին։

«Միանգամից ասեմ, որ ես ադեկվատ եմ, խելքս տեղն է։ Ես նրան կատաղության նոպայի մեջ եմ սպանել, այո։ <…> Ես նրան դավաճանության համար չեմ սպանել, այդպես էլ իմացեք, ժողովուրդ։ Ես նրան սպանել եմ, որովհետև հասկանում էի` հետդարձի ճանապարհ չկա։ Այն բանից հետո, երբ ներեցի նրա դավաճանությունը։ <…> Ես նրան սպանեցի, քանի որ խփել էի։ Մի քանի անգամ խփեցի, և այդ պահին հասկացա, որ վերջ, սա կործանումն է։ Հետդարձի ճանապարհ չկա։ Նա կպատմի իր հիմար մորը․․․ տխմար կին է, որը երկու երեխա է ունեցել ինչ-որ հիմարից, որի հետ ամուսնացած չի եղել»,-ասում է նա։

Այնուհետև նա մեկնել է Կուրգանինի շրջանի Նովոալեքսեևսկայա գյուղ և սպանել է ընկերուհու կրտսեր եղբորը։ Ուղևորությունն ընդամենը 30 րոպե է տևել։ Այդ ընթացքում ոչ ոք չի հասցրել կամ չի մտածել նախազգուշացնել տղայի ազգականներին, որ նրան մահացու վտանգ է սպառնում։ Իսկ ավելի ուշ համացանցում սկսել են հայտնվել երեխայի պատառոտված մարմնի սարսափելի կադրերը։

ДТП на трассе Степанакерт - Аскеран (10 декабря 2020). - Sputnik Արմենիա
Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Ինչպես հայտնում է «Комсомольская правда. Кубань»-ը, տղան մոր հետ է ապրել։ Սպանության պահին երեխան քնած է եղել, իսկ մայրը՝ աշխատանքի։

Տղամարդն իր տեսագրությունում մանրամասն պատմել է երեխային սպանելու ծրագրի մասին․ «Գիտե՞ք` ես հենց հիմա ինչ կանեմ։ Ես հիմա կգնամ նրա փոքր եղբոր մոտ։ Ես նախ նրա ձեռքերի բոլոր մատները կջարդեմ, հետո ոտքերի բոլոր մատները․․․ կջարդեմ նրա դաստակները, արմունկները, ուսերը․․․ ես շատ կցավացնեմ նրան, իսկ հետո կխեղդեմ։ Արդեն չեմ ուզում արյունոտել ձեռքերս։ Նա կսատկի»։

Սպանված Վիկտորյայի ընկերների կարծիքով՝ տղան կարող էր իմանալ, որ քույրն ուրիշ տղամարդու հետ է հանդիպում, բայց չասել այդ մասին Ակշին Հուսեյնովին։

«Այդ տղան հոգ էր տանում երեխայի մասին, երբեմն երես էր տալիս։ Եվ Հուսեյնովը, երևում է, դա դավաճանություն է համարել»,- դաժան մարդասպանի գործողություններում ինչ-որ տրամաբանություն են փնտրում հարևանները ։

Այնուհետև Հուսեյնովը ծով է գնացել, ինչպես խոստացել էր։ Այնտեղ էլ առավոտյան գտել են նրա ավտոմեքենան։ Թե ինչ է տեղի ունեցել վարորդի հետ, հայտնի չէ։ Հնարավոր է, որ նա ինքնասպանություն է գործել կամ էլ բեմադրել է սեփական ինքնասպանությունը՝ պատժից խուսափելու համար։

Ереванское озеро - Sputnik Արմենիա
Ողբերգական դեպք Երևանում․ Երևանյան լճից տղամարդու դի են դուրս բերել

Արդեն առավոտյան մարդասպանի տատը՝ Գալինա Մետրիենկոն, որն ապրում է դստեր՝ Հուսեյնովի մոր հետ, հայտնել է, որ չգիտի, թե որտեղ է իր դուստը։

Միաժամանակ նա պատմել է, որ թոռը հաճախ էր բնակարաններ փոխում։

Ավելի ուշ Վիկտորյայի զարմուհին՝ Ելենան, լրագրողներին պատմել է, որ Վիկտորյան ու Հուսեյնովը երեք տարի էին հանդիպում։
«Կարծեմ սոցցանցերում էին ծանոթացել, սկսել էին շփվել, ապա հանդիպել։ Կարծես թե լուրջ էին տրամադրված։ Անցած տարի նա Վիկտորյային առաջարկություն արեց։ Հարսանիքը նախատեսվում էր 2020թ-ի սեպտեմբերին»,-ասել է նա։

Բայց հարսանիքն այդպես էլ չի կայացել, հայտնի չէ` համավարակի, թե նրան հարաբերությունների վատթարացման պատճառով։

Հարուցված է քրեական գործ, քննություն է ընթանում։

Լրահոս
0