09:02 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
324 0 0

ՌԴ կառավարությունը 2021-ի փետրվարից թույլ կտա, որ ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից մուտք գործեն Ռուսաստան, եթե նրանք կորոնավիրուսի բացասական թեստ ունենան:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ռուսաստանի զբոսաշրջային ինդուստրիայի միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի տարածք մուտք գործելու թույլտվությունը չի անդրադառնա ներգնա զբոսաշրջային հոսքի վրա, քանի որ այդ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը Ռուսաստան է մեկնում մասնավոր այցով կամ աշխատելու նպատակով:

Տյուրինան հիշեցրել է, որ զբոսաշրջիկներ են համարվում նրանք, ովքեր գալիս են փող ծախսելու համար։

«Համավարակից առաջ մեծ հոսք կար Ուկրաինայից, բայց բոլորի համար ակնհայտ է, որ ուկրաինացիները գալիս են Ռուսաստան ոչ թե փող ծախսելու, այլ փող աշխատելու։ Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի քաղաքացիների մասին», - պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Նա ասել է, որ 2019 թվականին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 816,45 հազար մարդ:

«Ամենից շատ գալիս էին մասնավոր նպատակներով (410,8 հազար մարդ)։ Երկրորդ տեղում են նրանք, ովքեր աշխատելու համար են եկել (170,4 հազար մարդ), նրանց հաջորդում են գործնական նպատակներով եկածները (145,7 հազար մարդ)», - հստակեցրել է միության ներկայացուցիչը։

Հատկանշական է, որ միայն 12,6 հազար մարդ է զբոսաշրջային նպատակներով մեկնել Ռուսաստան։

«Երբ տվյալներ ենք հավաքում այն երկրների վերաբերյալ, որտեղից զբոսաշրջիկներ են գալիս Ռուսաստան, մենք նկատի չունենք Հայաստանը, քանի որ այդ երկիրը չի մտնում նույնիսկ այդ վարկանիշի թոփ-30-ում։ Այդ պատճառով Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան այցելելու թույլտվությունը զբոսաշրջային հոսքը զգալիորեն չի աճի»,– ամփոփել է Տյուրինան։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում փետրվարի 1-ից կկարողանան օդային ճանապարհով մեկնել Ռուսաստան:

թեգերը:
թռիչք, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ