23:48 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1019)
121 0 0

ՀՀ վարչապետը հայտնեց, թե երբ է Հայաստանը ստանալու ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանը վաղը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ-V»-ի առաջին խմբաքանակը կստանա։ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կորանավիրուսի հաղթահարման ուղղությամբ 2 երկրների աշխատանքներին։

«Ռուսաստանի հետ մենք շատ սերտ համագործակցել ենք կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ։ Վաղը կստանանք ռուսական պատվաստանյութի առաջին` այսպես ասած սիմվոլիկ խմբաքանակը, սակայն հույս ունեմ մեծ քանակության ձեռքբերման»,–ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նշեց, որ ավելի քան 1 մլն դեղաչափի կարիք կա Հայաստանում։ 

ՌԴ նախագահն էլ իր հերթին ընդգծեց, որ պաստվաստանյութի արտադրության գործընթացը շարունակական բնույթ է կրում և կարծում է` խնդիրներ չեն լինի։ Նրա խոսքով` ճիշտ է, Ռուսաստանում ավելանում է պաստվաստվելու ցանկություն ունեցողների քանակը, սակայն համապատասխան քանակությամբ պատվաստանյութ էլ արտադրվում է։ «Այնպես որ, այդ հարցը կքննարկենք մենք»,–ասաց Պուտինը։

Նրա խոսքով` գործնականում ռուսական պատվաստանյութն արդեն իսկ ապացուցել է իր էֆեկտիվությունը, և Հայաստանի համար շատ կարևոր է, որ հնարավորություն ունենա հենց այդ պատվաստանյութը ձեռք բերել։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում ՀՀ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասել էր, որ միասնական հարթակի հետ կա պայմանագիր, արդեն իսկ փոխանցվել է նախնական գումար` 800 մլն–ի չափ, որպեսզի այնտեղից տրամադրվեն պատվաստանյութեր` «Pfizer», «Astra Zeneca» և «Moderna» ֆիրմաների։

Նա տեղեկացրել էր, որ ՌԴ–ի ու միասնական հարթակի միջև բանակցություններ են ընթանում` ռուսական արտադրության «Սպուտնիկ-V» պատվաստանյութը ևս հարթակում ներառելու համար։

Մինչ այդ, նրա խոսքով, Հայաստանը ևս ՌԴ–ի հետ բանակցում է ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ ներկրելու հարցի շուրջ։

Բժիշկը հերքել է կորոնովիրուսի դեմ պատվաստման միջոցով բնակչության «չիպավորման» միֆը

2000 չափաբաժին նվիրատվության ձևով տրվել է ՀՀ–ին, որոնք ներարկվել են ռիսկային խմբերի անձանց` ինֆեկցիոնիստներին, այն բժիշկներին, որոնք անմիջականորեն զբաղվում են հիվանդների բուժմամբ։ Նշել էր, որ դա շատ փոքր խմբաքանակ է։ Հիմա բանակցություններ են գնում նաև ՌԴ–ի հետ իրենց պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ։

 

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1019)

Ըստ թեմայի

«Քննարկելու շատ հարցեր կան». Պուտինը Փաշինյանին ասել է` որն է ամենահրատապ խնդիրը
Ռազմագերիների հարցը շարունակում չկարգավորված մնալ․ Փաշինյանը՝ Պուտինին
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Սպուտնիկ V, պատվաստանյութ, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ