15:23 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
344 0 0

Օբնինսկի բնակիչը որոշել է դատի տալ բժիշկին։ Չգիտենք` գործն իսկապես դատարան կհասնի, թե ոչ, բայց բժիշկին ավելի ուշադիր է պետք լսել։ Այլապես կարող են տուժել ոչ միայն էլեկտրական սարքերը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik.  Օբնինսկի բնակիչը մտադիր է դատի տալ հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովին։ Այս մասին հայտնում է Ռադիո Sputnik–ը` հղում անելով տեղական կայքին։

Դեպքը բավական արտասովոր է։  Բանն այն է, որ «տուժածի» տատիկը, որը հավանաբար բժիշկ Մյասնիկովի մեծ երկրպագուն է, դեն է նետել տան կենցաղային տեխնիկայի որոշ սարքեր այն բանից հետո, երբ Մյասնիկովի հաղորդման ընթացքում լսել է դրանց վնասակար ճառագայթումների մասին։

Հաղորդումներից մեկում Մյասնիկովն իսկապես խոսել է այն մասին, որ նախկինում միկրոալիքներից վնասակար ճառագայթումներ էինն գալիս։ Բժիշկը, սակայն, հավելել է, որ դրանց ժամանակակից մշակումները զերծ են այդ վտանգներից։

Տատիկը կամ վատ է լսել, կամ չի ընկալել ամբողջ ասածը, բայց առողջ ապրելակերպի նկատմամբ նրա ձգտման «զոհ» են դարձել էլեկտրական թեյնիկն ու միկրոալիքային վառարանը, ինչպես նաև տան հարսի վարսահարդարիչը։

Թոռը տեղի ունեցածը «խայտառակություն» է անվանել։

«Հազիվ էինք գլուխներս ազատել հեռախոսային խաբեբաներից ու հանկարծ հարված ստացանք կենտրոնական հեռուստաընկերությունից», – ասել է նա։

Նշենք, որ Օբնինսկում է շահագործման հանձնվել աշխարհի առաջին ատոմակայանը (արդյունաբերական շահագործման է հանձնվել 1945 թվականի հունիսի 27-ին)։ Այնպես որ, քաղաքի բնակիչները, տրամաբանության համաձայն, արդեն պետք է իմունիտետ ձեռք բերած լինեին վնասակար ճառագայթումների նկատմամբ։

Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ

Ըստ թեմայի

Մալիշևան ասել է՝ ովքեր պետք է «գլխապատառ» գնան COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու
Որ մթերքները կօգնեն արագ լրացնել A վիտամինի պակասը. պատասխանել է Մալիշևան
Մյասնիկովն ասել է՝ ում չի կարելի պարացետամոլ ընդունել
թեգերը:
վարսահարդարիչ, թեյնիկ, վառարան, Ռուսաստան, Տատիկ, Ալեքսանդր Մյասնիկով (բժիշկ)

Գլխավոր թեմաներ