00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օդի ջերմաստիճանը քիչ-քիչ կբարձրանա. մարտ ամսվա կանխատեսումներ

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցНациональный парк "Земля леопарда"
Национальный парк Земля леопарда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր կլինի 3,9C–ով: Միջին տասնօրյակային ջերմաստիճանն առաջին տասնօրյակում կկազմի -3,2C, երրորդ տասնօրյակում`+0,5C:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` —1…-4C, Լոռիում (Տաշիրում` —3C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+2C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է կունենա մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Вид на Ереван с вертолета - Sputnik Արմենիա
Մեր երկրում աբսուրդ է նաև եղանակը

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանն առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` —28…-34C, նախալեռներում` —24…-30 C, հովտային շրջաններում` —13…-17C, Արարատյան դաշտում` —17…-25 C:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22 C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27 C, Սյունիքի հովիտներում` 25…30 C:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1 C է, առաջին տասնօրյակում` 3,0 C, երկրորդ տասնօրյակում` 5.0 C և երրորդ տասնօրյակում` 7,2 C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985 թ. քաղաքի ցածրադիր մասերում` —25.2 C, բարձրադիր մասերում` —16.4 C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970 թ.` 27 C և 2001 թ.` 24.8 C:

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13 օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60 մմ, Ապարանում, Հրազդանում` 67 մմ, Գորիսում` 75 մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24 մմ:

Ձնածածկի միջին բարձրությունն Արագած բ/լ կայանում լկազմում է 160 սմ, Ջերմուկում` 75 սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65 սմ, Շիրակում` 40-50 սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքն ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3…+5 C:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է: Վերջին 20-25 տարիների ընթացքում ծիրանենու ամենավաղ ծաղկումը եղել է 2010 թ. մարտի 12-14-ը:

 

Լրահոս
0