00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի կինը ներխուժե՞լ է նախկին կնոջ բնակարան և փոխե՞լ կողպեքը

© Виталина Цымбалюк-Романовская/FacebookАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի շուրջ աղմուկը չի լռում։ Դատելով իրադարձություների զարգացումից` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան հիմա էլ ամուսնու դեմ տեղեկատվական պատերազմ է հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբելյուկ-Ռոմանովկայան, առանց քաշվելու մտել է դերասանի նախկին կնոջ` Տատյանա Վլասովայի տուն։ Այս մասին հայտնում է Մոսկովսկի կոմսոմոլեցը։

Վիտալինան այժմ Վրաստանում է, բայց նրանց ընտանեկան ինտրիգներն ու ընտանեկան դրամայի նոր մանրամասները շարունակում են ցնցել հասարակությանը։

Պարբերականը նշում է, որ Ջիգարխանյանի բոլոր գործողությունները` հարցազրույցները, ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հրապարակված նյութերը, հիմնականում կեղծ են։

«ՄԿ»-ն պարզել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, երբ արդեն Ջիգարխանյանի օրինական կինն է դարձել, իրեն տանտիրուհի է զգացել Ջիգարխանյանի նախկին կնոջ` Տատյանա Վլասովայի տանը։ Նա նույնիսկ փոխել է տան դռան կողպեքը։

«Ըստ էության, Վիտալինայի դեմ քրեական գործ պետք է հարուցվեր դեռ մեկուկես տարի առաջ։ Այս դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 28-ին, երբ Վլասովան վերադարձել է Արբատում գտնվող իր տուն։ 74 տարեկան կինը դուրս է եկել վերելակից և իր բնակարանի դիմաց հանդիպել է Վիտալինային ու նրա ծանոթին` Վլադիմիր Պուտինցևին»,- գրում է պարբերականը։

Անկոչ հյուրերը շտապել են արագ հեռանալ, բայց Պուտինցևն ապշահար բնակարանի նոր կողպեքի բանալին ողորմածաբար մեկնել է ապշահար տանտիրուհուն։

Վլասովան դիմել է իրավապահ մարմիններին և պահանջել նրանց քրեական պատասխանատվության ենթարկել ուրիշի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։

Актер Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանին գաղտնի հսկել ու գաղտնալսել են. մեղավորը Մալախո՞վն է

Ավելի ուշ Ցիմբալյուկը պատմել է քննիչներին, որ բնակարան է մտել Արմեն Բորիսովիչի խնդրանքով ստուգելու համար` ամեն ինչ կարգին է, թե ոչ, և արդյոք օտար մարդիկ չեն բնակվում այդ տանը։ Նրա խոսքով` հենց այդ ժամանակ էլ կողպեքի հետ կապված խնդիրներ են ծագել, և ստիպված են եղել փոխել կողպեքը։ Ամենայն հավանականությամբ, քննիչին բավարարել է այդ բացատրությունը, որովհետև գործը պահել են խոր պահարանում, գրում է «ՄԿ»-ն։

Ջիգարխանյանը ֆինանսական սկանդալի պատճառով նոյեմբերի 9-ին պաշտոնապես կբաժանվի իր կնոջից` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Հայտնի է, որ Ցիմբալյուկը լքել է Ռուսաստանը: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` Ջիգարխանյանի կինն իր մոր հետ մեկնել է Թբիլիսի, սակայն, ամենայն հավանականությամբ, երթուղին ավելի ուշ կփոխվի: Որոշ տեղեկությունների համաձայն` նա կարող է գնալ Կիև, քանի որ Ցիմբալյուկն Ուկրաինայի քաղաքացիություն ունի:

Այժմ Ջիգարխանյանն ապրում է երեք սենյականոց վարձակալած բնակարանում, որը նրան օգնել են գտնել ընկերները:

Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միասին ապրել են ավելի քան տասնհինգ տարի, բայց պաշտոնապես ամուսնացած են միայն մեկուկես տարի։

Հիշեցնենք, որ կնոջ հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասում էր, որ չգիտի, թե ուր է գնալու, քանի որ ամբողջ գույքը վերագրանցել է կնոջ անունով: Այժմ իրավապահ մարմինները հետաքննում են Ջիգարխանյանի անձնագրի գողության փաստը:

Լրահոս
0