00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն Instagram-ում. ո՞ր հարցում են մերոնք գերազանցում վրացիներին ու ադրբեջանցիներին

© Photo : Unsplash / FirmbeeДевушка со смартфоном
Девушка со смартфоном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցցանցերն ավելի ու ավելի մեծ պահանջարկ են վայելում հայ օգտատերերի շրջանում։ Եթե մի քանի տարի առաջ կարելի էր հանդիպել պահպանողական հայրերի ու եղբայրների, որոնք իրենց կանանց ու աղջիկներին թույլ չէին տալիս էջեր բացել սոցցանցերում, ապա այսօր պատկերը բոլորովին այլ է։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի —Sputnik. Instagram սոցցանցում տարեցտարի ավելանում են հայկական անուն-ազգանուններով էջերը։ Հայերի ակտիվությունն այդ ծառայությունում կարելի է որոշել առաջին հերթին հեշթեգերի քանակով։ Դիտարկենք ամենապարզ օրինակը. հարևան երկրների ներկայացուցիչների համեմատ հայերն ավելի շատ են հեշթեգեր անում. #Armenian (849 494) #Georgian (276 651) #Azerbaijani (98 412)։

Мобильная версия сайта Sputnik Армения - Sputnik Արմենիա
Armenia հեշթեգը մեկ օրում «պայթեցրել» է Instagram-ը

Սակայն ինչո՞վ են հայերը զբաղվում հայտնի սոցցանցում։ Մեր փոքրիկ ուսումնասիրությունը թույլ կտա պատասխանել այս ոչ այնքան հեշտ հարցին, քանի որ Instagram-ում լուսանկարներն ու տեսանյութերը բավականին հաճախ են թարմացվում։

Առաջին տեղում են բյութի-բլոգերները, մոդելները, դիմահարդարները, վարսահարդարները, դիզայներները։ Նրանց թվում են այն հայերն ու հայուհիները, որոնք բովանդակալից տեսանյութերի օգնությամբ վիրտուալ տիրույթում ցույց են տալիս, թե ինչով են իրենք զբաղվում իրական կյանքում։

Այդ գործը շատ հեշտ է ստացվում հատկապես դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանի և դիզայներ Անահիտ Սիմոնյանի մոտ։

Համացանցում ակտիվ են նաև ստեղծագործող անձինք։ Երաժիշտները երգում են, պարում և ուրախություն պարգևում բազմահազարանոց լսարանին։ Ամենաակտիվներից են հայկական արմատներով պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան), պարուսույց Սոնա Եսայանը, ինչպես նաև ջութակահար Արա Մալիկյանը։ Նորությունների պատին կարելի է տեսնել նաև պատանի տաղանդների, որոնք դեռ չեն հասցրել համբավ ձեռք բերել։

Лилит Ованнисян - Sputnik Արմենիա
Instagram–ի ամենանորաձև և բարեկազմ հայուհիները. ինչն է նրանց միավորում

Հայկական արմատներ ունեցող, բայց Ռուսաստանում մեծ ճանաչման հասած հեռուստահաղորդավարները, դերասաններն ու դերասանուհիները նույնպես ակտիվ են։ Օրինակ` Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Թինա Կանդելակին, Վյաչեսլավ Մանուչարովը։ Սրանք մարդիկ են, որոնք մշտապես գտնվում են առցանց ռեժիմում։

Ինչ վերաբերում է այն հայերին, որոնք հայտնիների շարքը չեն դասվում, ապա նրանք զարմացնում են ոչ միայն հետաքրքիր լուսանկարներով և ճաշակով, այլև դրա բացակայությամբ։

Instagram-յան գրառումներից կարելի է դատել, որ բացի գորգի ու «Նիվայի» ֆոնին արված տարօրինակ լուսանկարներից, հայերը կարող են նաև հետաքրքրել բաժանորդներին, օրինակ` նկարիչներն իրենց կտավները հրապարակելով, բժիշկները, լրագրողներն ու լուսանկարիչներն իրենց աշխատանքի մասին պատմելով։

Ներկա պահին «Armenia» հեշթեգի թիվն Instagram-ում հասնում է 3.289.627-ի, իսկ «Армения»-ինը` 755 017-ի։ «Yerevan» հեշթեգով գրառումները 895 931-ն են, իսկ «Երևան» հեշթեգով` 428 058։

Instagram-ում այսօր 520 հազար հայ օգտատեր կա, որոնք ակտիվ են եղել վերջին մեկ ամսվա ընթացքում։

Լրահոս
0