13:52 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Մանե Թանդիլյան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ուզում են չեղարկել «օրինական ստրկությունը». բարեփոխումներ Աշխատանքային օրենսգրքում

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
27621

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ուզում է վերականգնել փոխհատուցումները արտաժամյա ու վնասակար աշխատանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Աշխատանքային օրենսգրքում բարեփոխումների փաթեթ է քննարկվում։

Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ։

Այս տարի օրենսգրքում չեղարկել էին արտաժամյա աշխատանքի, նաև վնասակար ու առանձնահատուկ վնասակար աշխատանքի համար պարտադիր լրացուցիչ վճարումները։ Դրանք թողել էին գործատուի ու աշխատակցի հայեցողությանը, ճիշտ է` չէին ճշտել, թե ում հայեցողությունն է ավելի կարևոր։ Փոփոխությունների տրամաբանությունն այն էր, որ միևնույնն է գործնականում աշխատակիցներին հավելյալ գումար ոչ ոք չէր վճարում։

Արդյո՞ք հին կարգերին կվերադառնան ու, որ կարևորն է` դրա իրականացման հսկողությունը կուժեղացնե՞ն։ Sputnik Արմենիայի այս հարցին նախարարը դրական պատասխան տվեց. «Մասնավորապես` ուզում ենք մեծացնել աշխատաշուկայի հսկողության մարմինների լիազորությունները», – հայտնեց նա։

Ավելի վաղ` Աշխատանքի տեսչությունը միավորել էին Առողջապահության պետական գործակալության երկու այլ գերատեսչությունների հետ։ Բայց որպես աշխատանքի տեսչության իրավահաջորդ, գործակալությունը պետք է հետևի նաև աշխատակիցների իրավունքների պահպանմանը»,–նշեց Թանդիլյանը։

Կքննարկվեն նաև միջին աշխատավարձի հիման վրա արձակուրդայինի հաշվարկման կարգը։

թեգերը:
Մանե Թանդիլյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ