00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատել, այլ ոչ թե փոշու մեջ նստել. ինչպե՞ս է Թարխանյանն ուզում բարեփոխել Երևանը

Բաժանորդագրվել
«Երևանի հանրություն» դաշինքը որևէ կուսակցության հետ կապված չէ, իսկ Երևանի ավագանիում ուզում է աշխատել որպես անկախ պրոֆեսիոնալների խումբ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Երևանի ավագանու ընտրություններին անկուսակցական ուժ է առաջադրվել։ «Երևանի հանրություն» դաշինքում ինչպես անկուսակցականներ կան, այնպես էլ մի քանի փոքր կուսակցությունների անդամներ։ Սակայն կուսակցական կապվածություն նոր քաղաքական ուժը չունի։ Ինչի՞ համար են նրանք դրել իրենց թեկնածությունը։

Митинг на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞ւմ օգտին են քվեարկելու Երևանի բնակիչները. GALLUP–ը հարցախույզ է անցկացրել

«Հանրության» անդամները որոշակի առումով կրկնում են պատգամավորի խորհրդային կերպարը։ Նրանց համար պատգամավորը ոչ թե մասնագիտություն է, այլ հասարակական ծանրաբեռնվածություն։ Այստեղ գիտաշխատողներ են, բժիշկներ, գրադարանավարներ և նույնիսկ ավիացիոն ինժեներ կա։

«Մենք որևէ կուսակցությունից կամ բիզնեսից կախված չենք, և քաղաքային տնտեսության հետ աշխատանքում սա նույնիսկ կօգնի», – ասում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը գլխավորում է ցուցակը։ – «Պատկերացրեք, եթե քաղաքապետը, օրինակ, ցանկանա մաքրել այգիներն ու պուրակները անօրինական սրճարաններից և ռեստորաններից, ինչ ճնշումների նա կբախվի։ Եվ այլ կուսակցություններից, և գուցե, նաև իր։ Իսկ մեզ վրա ճնշում գործադրել կամ ազդել ոչ ոք չի կարողանա»։

Անահիտ Թարխանյանը` ճարտարապետի դուստր է։ Նրա հայրը` Արթուր Թարխանյանը, Խորհրդային  Հայաստանի ամենահայտնի ճարտարապետներից էր, «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի, «Զվարթնոց» օդանավակայանի, Չեռնոբիլի աղետից (վթարի տարածքում Թարխանյանն անձամբ է եղել մի քանի անգամ) հետո ստեղծված Սլավուտիչ նոր քաղաքի կառուցապատման համահեղինակ։ Հասարակական բողոքի նա դուրս եկավ այն ժամանակ, երբ նրան թույլ չտվեցին իր հոր աշխատանքները ներկայացնելու համար թանգարան կառուցել։

Внеочередное заседание ЦИК РА. Тигран Мукучян - Sputnik Արմենիա
Թարխանյանը պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը և Փաշինյանին մեղադրում էթիկան խախտելու մեջ

Քաղաքական պայքարում նա ևս հայտնի է. նրա ամուսինը` ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը. նախագահի նախկին թեկնածու, որը հացադուլ էր հայտարարել 2013 թվականին և կալանավորվել 2016–ին։ Այս անգամ Ղուկասյանն իր թեկնածությունը չի առաջադրել, սակայն facebook–ի իր էջում ակտիվորեն տարածում է կնոջ ելույթները։

Թարխանյանի ծրագրում քաղաքացիական անհնազանդության կոչ չի լինի։ Ի տարբերություն մյուս թեկնածուների, նա խոստանում է զբաղվել ԽՍՀՄ փլուզումից հետո ամայացած քաղաքի արդյունաբերական գոտիներով։

Չի կարելի նախկին գործարանները պահեստների վերածել, առավել ևս դրանց տեղում բնակելի բազմահարկ  շենքեր կառուցել։ «Այդ տարածքներ են տանում խոշոր ինժեներական հաղորդակցություններ՝ ջերմատարներ, էլեկտրահաղորդակցման գծեր, ջրատար խողովակներ և մեծ տրամագիծ ունեցող կոյուղաջրերի համար նախատեսված խողովակներ։ Այդ ամենը արդյունաբերության համար է և պետք է ծառայի այդ նպատակին։ Այդ պատճառով մեր նպատակներից մեկը արտադրության մեջ նոր ներդրողների ներգրավելը կլինի», – կարծում է նա։

Анаит Тарханян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թարխանյան. «Առաջին հերթին կվերանայեմ ու կվերապլանավորեմ Երևանի բյուջեն»

Երևանի բարեկարգման համար մեկ այլ կարևոր խնդիրներից մեկը Երևանը փոշուց փրկելն է։ Այդ նպատակով նա առաջարկում է վերականգնել Ալեքսանդր Թամանյանի նախագիծը` կանաչապատ օղակը Երևանը շրջապատող լանջերին։ «Դրա համար պետք է վերականգնել այգիների և պուրակների ոռոգման հին ցանցը և լրացնել այն կաթիլային ենթակառուցվածքով, ջուրը տնտեսելու համար։ Մեծ ծախսեր դա չի պահանջի», – ընդգծեց նա։

Նման կառավարության նկատմամբ «Հանրությունը» թշնամական վերաբերմունք չունի, սակայն կոչ է անում  Երևանի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների չվերածել։ «Կարծում եմ, մեր ընտրողները կարող են տրամաբանորեն մտածել և տեսնել, թե թեկնածուներից ով է պատրաստ իրականացնել առաջարկած ծրագրերը», – ասում է նա։

Հիշեցնենք, որ Ավագանու արտահերթ ընտրություններին Երևանում 12 քաղաքական ուժ է մասնակցում։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, որից հետո ավագանին քաղաքապետ կընտրի։

Լրահոս
0