17:37 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
102 ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով մեղադրյալ Արմեն Ջանջուղազյանը

22 տարվա ազատազրկում. 20-ը սպանության, 2-ը՝ ապօրինի զենքի համար

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
31330

Գյումրիում ավարտվել է ռուս զինծառայողի սպանության գործով դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան.  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 31-ին ավարտվել է  Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով դատական նիստը:

Դատարանը կայացրել է դատավճիռ՝ Արման Ջանջուղազյանին դատապարտելով 22  տարվա  ազատազրկման:

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց  դատարանի նախագահ  Գագիկ Հովհաննիսյանը՝ դատավճիռը  հրապարակվելու պահից 7 օրվա  ընթացքում այն կտրամադրվի կողմերին, որից հետո 1 ամսվա ընթացքում հնարավոր կլինի այն բողոքարկել:

Ի դեպ, փետրվարի 12-ին մեկնարկած դատը, որը նախագահում էր Վահե Ներսեսի Միսակյանը, երկրորդ դատական նիստից հետո մնացյալ բոլոր նիստերը անցել են դռնփակ դահլիճում:

Հիշեցնենք, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևին և սպանել նրան: Ըստ տեղեկությունների` Ջանջուղազյանը իսլամն ընդունել է Հունաստանում գտնվելու տարիներին և նախաքննությանն էլ ասել է, որ «Իսլամական պետության» համակիր է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանություն կատարելու և ապօրինի զենք կրելու համար:

Ըստ թեմայի

Ռուս զինծառայողի սպանության գործը փոխանցվել է ԱԱԾ
Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածյալի շահերը կպաշտպանի Գուրգեն Հարությունյանը
Ռուս զինվորին սպանած հային օգնել են «Իսլամական պետության» կողմնակիցները
Իսլամական «ներխուժումը» Հայաստան. ի՞նչ դավեր են նյութում «արյուն տեսածները»
ԻՊ–ը Հայաստանում. ջախջախված ահաբեկիչները ճանկերը ձգում են դեպի առաջին քրիստոնեական երկիր
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց
Գյումրիում «իսլամիստի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Գյումրիում ռուս զինծառայողին սպանած հային կդատեն փակ դռների հետևում
թեգերը:
Հայաստան, Գյումրի

Գլխավոր թեմաներ