00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ անվտանգությանն օժանդակող ռուսական նոր նախագիծը գործարկվել է

© Sputnik / Aram GareginyanЛаборатория Айрума при Инспекции по безопасности пищевых продуктов Армении
Лаборатория Айрума при Инспекции по безопасности пищевых продуктов Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի հետ սահմանին ևս մեկ ժամանակակից լաբորատորիա է գործարկվել։ Այն ստուգելու է բուսական ծագում ունեցող մթերքի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Սանիտարական նոր լաբորատորիան կօգնի Հայաստանին էլ ավելի արագ ստուգել մթերքի որակը սահմանի վրա։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ կառավարությանը ենթական սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Վրաստանի հետ սահմանին ֆիտոսանիտարական նոր լաբորատորիայի բացման ժամանակ։

Машины на пункте МРУ - Sputnik Արմենիա
Մինչև տարեվերջ Արարատյան ավտոմաքսատունն ավելի երկար կաշխատի. ՊԵԿ–ի հայտարարությունը

Լաբորատորիան գործելու է Այրում սահմանային երկաթուղային կայարանին կից։ Այստեղ ստուգելու են բուսական ծագում ունեցող այն մթերքը, որը ներմուծելու կամ արտահանելու են գնացքով կամ բեռնատար տրանսպորտով։ Լաբորատորիան կառուցվել է Ռուսատանի կառավարության աջակցությամբ։ Դրա վրա ծախսվել է 194 միլիոն ռուբլի։

Ռուսական կողմը պատրաստել է գումարը հայ գործընկերների համար դեռ 2015 թվականին՝ ստորագրելով Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը։

«Երկար ժամանակ չէինք գործարկում։ Այդ պատճառով 2018 թվականի ամռանը հնարավորինս սեղմ ժամկետում պայմանավորվեցինք մեր նախագծերի մասին։ Ու այս ժամանակակից լաբորատոր համալիրը կառուցվել է զրոյից ընդամենը չորս ամսվա ընթացքում», - ասաց Ավետիսյանը։

Ապրանքները Հայաստան են գալիս հիմնականում Վրաստանից, մեքենաներով (Բագրատաշենով) ու գնացքով (Այրումով)։ Բագրատաշենում լաբորատորիա գործում է (մոդեռնիզացված է Եվրամիության դրամաշնորհով)։ Իսկ Այրումում կառուցված նորը թույլ կտա թեթևացնել հերթերը։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում, հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ հեշտ պատառ չեն ամերիկացիների համար

Նա ավելացրեց, որ այստեղ կարելի է ստուգել ոչ միայն սննդամթերքը, այլև բուսական ծագում ունեցող այլ ապրանքներ, օրինակ՝ տնկիներ, տախտակներ և այլն։

Ընդ որում՝ ապրանքը կարելի է ստուգել ու տեղում վարակազերծել, նշեց «Ռոսգրանստրոյ» ընկերության ներկայացուցիչ Իգոր Բոբովսկին։ Ընկերությունը հսկում է Ռուսաստանի պետական սահմանի օբյեկտների շինարարությունը ու ՌԴ տրանսպորտի նախարարության մեջ է մտնում։

«Կարող եմ ասել, որ սա իր հզորության համար շատ որակյալ օբյեկտ է։ Նա բավարարում է Հայաստանի բեռների հոսքի պահանջները։ Բացի այդ, որոշ դեպքերում այստեղ հնարավորություն կա վարակազերծել ապրանքներն ու դրանք արդեն անվտանգ վիճակում հանրապետություն մտցնել։ Իսկ դա նշանակում է, որ կյանքի որակը Հայաստանում կլավանա»,  - ընդգծեց նա։

© Sputnik / Aram GareginyanԱյրում սահմանային երկաթուղային կայարանին կից բացված լաբորատորիան
ՀՀ անվտանգությանն օժանդակող ռուսական նոր նախագիծը գործարկվել է - Sputnik Արմենիա
Այրում սահմանային երկաթուղային կայարանին կից բացված լաբորատորիան

Նոր լաբորատորիայի աշխատանքը սինխրոնացվելու է գնացքների ժամանակացույցի հետ, որ շարժակազմները հնարավորինս քիչ սահմանին կանգնեն։

Լրահոս
0