01:52 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Շներ

Զրպարտանք էր. թափառող շների մասին տեսանյութի համար «Լույսի» անդամներին դատի՞ կտան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» արձագաշուննքում է «Լույս» խմբակցության անդամների ուղիղ եթերում բարձրացրած հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը շատ վիրավորված է և հերյուրանք ու զրպարտություն է որակում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների՝ այսօր հրապարակած տեսանյութում հնչող կարծիքները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Բեգոյանը:

Լավ է`Մարությանը պաշտոն է ստացել «լենուբոլ» օրերում... քաղաքապետարանի ռոմանտիկ ամփոփագիրը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն ուղիղ եթեր էին մտել ‹‹Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ից և ցուցադրել էին, թե ինչ անմխիթար և ոչ թույլատրելի պայմաններում են պահվում ու ստերջացվում թափառող շները:

«Խնդիրն այն է, որ մենք մինչ այս կենդանիների ստերջացման վիրահատություն էինք կատարում Երևանի կենդանաբանական այգուն կից անասնաբուժարանում: Սակայն կենդանաբանական այգու բացման ժամանակաշրջանից ՝ ապրիլի 15-ից հետո, սկսել ենք ագրարային համալսարանի ենթակայության ներքո գտնվող կլինիկայում կատարել այդ վիրահատությունները: Մարտից սկսած՝ մենք արդեն 1000 էգ շուն ենք ստերջացրել››,-ասաց Բեգոյանը:

Բեգոյանը նշում է, որ իրենք չէին ուզում հավելյալ գումար ծախսել ու վարձակալությամբ աշխատել մեկ այլ շենքում, դրա համար էլ ագրարայինի ենթակայության ներքո գտնվող կլինիկայում են վիրահատություններն իրականացրել: Նրա խոսքով՝ իրենք այս ընթացքում աշխատել են սարքավորումների ձեռքբերման, կենդանիների ստերջացման, ինչպես նաև ՀՈԱԿ-ի համար նոր շենքի կառուցման վրա:

Բեգոյանը ասում է, որ եթե այդ կլինիկայում ստերջացված 1000 շների դեպքում չկա հետվիրահատական բարդության որևէ դեպք, սա խոսում է այն մասին, որ այդ պայմանները նորմալ են:

«Ինձ մոտ տպավորություն էր, որ դա կազմակերպված շանտաժ էր՝ մրոտելու քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի աշխատանքը: Այո, նման պայմաններում ՀՈԱԿ-ի աշխատակիցները կարողանում են առավոտյան 9-ից կամավոր աշխատել մինչև երեկոյան 10-11-ն ու կատարել ստերջացում: Անընդունելի եմ համարում աշխատակիցների վրա ցեխ շպրտելը: Այո, ՀՈԱԿ-ի պայմաններն անբավարար են, բայց ելնելով հրատապությունից՝ մենք սկսեցինք աշխատել այդ պայմաններում»,-ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը:

Նա նշեց նաև, որ մտածում է՝ «Լույս» խմբակցության անդամներին դատի տա՞լ, թե՞ ոչ, քանի որ զրպարտանք է համարում նրանց մեկնաբանությունը, թե կլինիկայում սառնարան չկա: Բեգոյանի խոսքով՝ իրենք երկու կենցաղային սառնարան են գնել, որտեղ էլ պահում են պատվաստանյութերը, իսկ մնացած դեղորայքը սառնարանում պահելու կարիք չկա:

Sputnik Արմենիայի հարցին, թե ստացվում է՝ թափառող կենդանիների խնդիրն այնքան օրհասական էր, որ հնարավո՞ր չէր սպասել նոր կենտրոնի կառուցմանը և նոր միայն սկսել կենդանիների ստերջացման աշխատանքները՝ Բեգոյանը պատասխանեց, որ, այո, իրավիճակն իրոք լուրջ էր: «Եթե մենք այս չորս ամիսների ընթացքում 1000 շան ստերջացրած չլինեինք, ապա այս ընթացքում ևս 4000 թափառող շուն կունենայինք»,-ասաց նա` հավելելով, որ նոր կենտրոնը պատրաստ կլինի շահագործման 2-3 ամսից:

Հիշեցնենք, որ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով. «Գտնվում ենք Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ում: Պայմանները սարսափելի են, և այս ամենը 149 մլն դրամով»:

Facebook-յան ուղիղ եթերում ավագանու անդամները ցույց են տվել, թե ինչ վիճակում է գտնվում ՀՈԱԿ-ը: Նրանց խոսքով՝ ստանդարտներից որևէ մեկը պահպանված չէ:

Ըստ թեմայի

Ընտանի և թափառող կենդանիների հիմնահարցերը. Sputnik-ի հյուրը Օվսանա Հովսեփյանն է
Երևանում թափառող շների հարցը լուծվում է. կենդանիների վնասազերծման կենտրոն է ստեղծվում
Թափառող շների ստերջացման հարցում կօգնի Կենդանաբանական այգին
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Շուն, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ