01:43 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Նոթֆուք և պոկերի խաղաքարտեր

Այ քեզ բան. «բարությունը» նոր սոցցանց է բացում, իսկ բոտը հաղթում է պոկերի պրոֆեսիոնալներին

CC BY-SA 4.0 / Santeri Viinamäki / Laptop with poker cards and poker chips
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (94)
164 0 0

Համացանցի «արքաներն» այս շաբաթ իրար հերթ չեն տվել և հանդես են եկել նորություններով, մեկը մարդկանց օֆլայն հանդիպումներ կազմակերպելու հնարավորություն է տալու, մյուսը նոր դռներ է բացում վիդեոբլոգերների համար, իսկ երրորդն ուղղակի զվարճանում իր խաղամոլ բոտի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթ ինովացիոն և ՏՏ դաշտում քիչ չէին նորությունները, բայց Google-ը, YouTube-ն ու Facebook–ն առանձնահատուկ ուշադրություն սևեռեցին իրենց վրա։

Օֆլայն սոցցանց Google-ից

Թեև այսօր դժվար թե գտնվի մեկը, ով զրկված կլինի համացանց մուտք գործելու հնարավորությունից, այդուհանդերձ «բարության կորպորացիա» կոչվող Google-ը հանրությանն է ներկայացնել նոր օֆլայն սոցցանց Shoelace-ը։ Ծառայության միջոցով հնարավոր է գտնել նրանց, ովքեր ձեզ պես հետաքրքրված են որևէ միջոցառմամբ։ Համակարգող ծրագիրը հասանելի է iOS և Android հարթակների համար, բայց հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է հրավեր ստանալ՝ գրանցվելով այստեղ։ Այս մասին հայտնում է thenextweb-ը։

Ցանկացած մեկը կարող է ստեղծել միջոցառումներ կամ հայտնել շրջապատին ինչ–որ տեղ գնալու մտադրության մասին, բայց սոցցանցն ինքն էլ կառաջարկի որոշակի միջոցառումներ, իսկ այդ առաջարկությունները հիմնված կլինեն մարդկանց նախասիրությունների վրա։ Այս պահին ծառայությունը փորձարկվում է Նյու Յորքում։

Գիտե՞ք՝ զարմանալին որն է, որ ընկերությունը նման բան արդեն փորձարկել էր ոչ հեռավոր անցյալում։ Եթե կհիշեք, գրեթե նույնանման ծառայությունը, որը կոչվում էր Schemer, ընկերությունը թողարկել էր 2011 թվականին, բայց երեք տարի անց Google-ն անհայտ պատճառներով դադարեցրել էր ծառայությունը։ Չի բացառվում, որ սա էլ Google +-ի ու վերոնշյալ սոցցանցի նման անհաջող նախագիծ լինի, ու մոտ ապագայում ընկերությունը սա էլ որոշի փակել։ Կապրենք, կտեսնենք։

Նոր հնարավորություններ վլոգերների համար

YouTube-ի միջոցով գումար աշխատելը նորություն չէ։ Բլոգերները վաղուց են թաթախված դրա մեջ։ Մի քանի օր առաջ Կալիֆոռնիայում բլոգերների ամենամյա VidCon փառատոնի ժամանակ ամենամեծ վիդեոհարթակը ներկայացրեց վիդեոբլոգերների համար նախատեսված իր նոր հնարավորությունները։ Տեսանյութերի «հայրն» այս մասին հայտնում է իր պաշտոնական բլոգում։

Բլոգերները հնարավորություն կստանան ամեն կոնտենտի համար 5 տեսակի հատուկ գնային կատեգորիաներ սահմանել և ամեն մակարդակի համար առաջարկել որոշակի առավելություններ։ Անցյալ տարի YouTube-ը նմանատիպ գործառույթ էր ավելացրել, որի միջոցով, ամսական 4,99 դոլար վճարելով, օգտատերերը ալիքների էքսկլյուզիվ ուղիղ եթերների և լրացուցիչ տեսանյութերի հասանելիություն ստացան։

Սուպեր չատերում ավելացվել են սուպեր ստիկերներ։ Դե պարզ է, որ սուպեր չատը «ստից» ստիկեր չէր կարող ունենալ։

Այս բոլոր վճարովի ծառայություններից բացի, YouTube-ը հայտարարել է, որ տեսանյութի դիտման էջից թաքցնելու է էջի առաջարկությունները, որպեսզի շեղող հանգամանքները հասցնի մինիմումի։ Սկզբի համար այս գործառույթը հասանելի է լինելու YouTube-ի գործընկերներ Khan Academy-ին, TED-Ed-ին և Crash Course-ին։

Բոտը պոկերով հաղթում է նույնիսկ պրոֆեսիոնալներին

Կարնեգի Մելոնի համալսարանն ու Facebook-ը համատեղ ուժերով ստեղծել են արհեստական բանականությամբ օժտված Pluribus կոչվող բոտ, որն անլիմիտ հոլդեմում կարողացել է հաղթել պրոֆեսիոնալ մրցակիցներին։ Ընկերությունն այս մասին հայտնում է իր պաշտոնական բլոգում։

Նմանատիպ արհեստական բանականություն ստեղծելը, իհարկե, բարդ գործ է. պոկերը ձեզ համար շախմատ չէ, ի տարբերություն հնդկական խաղի` պոկերում մրցակցի ֆիգուրները (այս դեպքում` խաղաքարտերը) չես տեսնում։ Pluribus բոտի առաջ դրվում է առաջադրանք՝ գուշակել հակառակորդի քարտերը։

Բոտի հետ մրցակցությանը մասնակցել են Պոկեր Աշխարհի Սերիայի երկու հաղթող։ Ալգորիթմը կամավորներին հաղթել է տարբեր ֆորմատներով` հինգ արհեստական բանականություն ու մեկ մարդ, ինչպես նաև 1 բոթ ու հինգ ռեալ խաղացող։

Pluribus-ը Libratus բոտի կատարելագործված տարբերակն է, որը հաղթում էր պրոֆեսիոնալներին նույն խաղում, բայց միայն 2-հոգանոց տեսակում։ Բոտի նոր տարբերակը օգտագործում է 128 ԳԲ-ից քիչ հիշողություն և խաղի ժամանակ միայն երկու գրաֆիկական պրոցեսորի անհրաժեշտություն է ունենում ։

Ցուկերբերգի թիմը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ բոտը կարող է միաժամանակ հաղթել մի քանի պրոֆեսիոնալ խաղացողների։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Huawei–ը կարևոր հայտարարություններ է արել. Hongmeng OS-ը կփոխարինի՞ Android-ին

Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով

Samsung–ը կրկնակի տեսախցիկով պլանշետ է պատրաստում

Խորամանկ քայլ. Microsoft-ը գաղտագողի հայտնվել է Android-ի մենյուում

Ծրագրավորողները ստեղծել են աշխարհի ամենավատ կայքը

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (94)

Ըստ թեմայի

Apple-ը 2020 թվականին կներկայացնի 5G ցանցում սպասարկվող երկու սմարթֆոն
Չինական ընկերությունը ծաղրում է «մազափնջով» սմարթֆոնները. տեսանյութ
Սմարթֆոնների «մարդասպանը» պատրաստ է. սարքը 64-մեգապիքսելանոց տեսախցիկ ունի
25 միլիոն «հիվանդացած» սմարթֆոն․ վատ ցուցանիշ չէ նոր վիրուսի համար
թեգերը:
Այ քեզ բան, Google, Facebook

Գլխավոր թեմաներ