13:25 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Հեռուստաաշտարակ

Գարունը հանրայինում աշնանն է գալու. Տիգրան Պասկևիչյանն ազատման դիմում է գրել

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը, ըստ Տիգրան Պասկևիչյանի, արմատական փոփոխությունների պատրաստ չեն։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդական Տիգրան Պասկևիչյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական կայքի իր էջում։

«Այսօր դիմում գրեցի և ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից։ Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության»,–գրել է նա։

Նրա խոսքով` ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն և դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը։ Ըստ նրա` եթե չես գնում փոփոխությունների, ուրեմն՝ չես ուզում աշխատել, իսկ եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել՝ մարդուժ չկա, թարմ գաղափարներ չկան, փող չկա և այլն։

Վարդանյան. «Ես սպասում եմ, որ հանրային հեռուստաընկերությունը կլինի ընտանեկան ալիք»

«Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկայում, այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտքերով, գաղափարներով, առաջարկություններով օգնեցին ինձ այս երկուսուկես ամսվա ընթացքում»,–գրել է նա։

Նա նշել է նաև, թե պետք չէ մտածել, գարունը հանրայինում աշնանն է գալու։

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար մարտի 11-ին հայտարարված մրցույթում ընտրել էր Արա Շիրինյանը, որն էլ իր խորհրդական էր նշանակել Պասկևիչյանին:

Ըստ թեմայի

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խարդախության զոհ է դարձել
Պետական համակարգը քննադատած աշխատակցին Զարուհի Բաթոյանն ազատել է աշխատանքից
թեգերը:
Հրաժարական, Հեռուստատեսություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ