22:59 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
«Նաիրիտի» գործարան

Հայաստանը միացել է վտանգավոր թափոնների կառավարման մասին ԵԱՏՄ համաձայնագրին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Հայաստանից քիմիական թափոնների արտահանումը այլ երկրներում դրանք թաղելու նպատակով կարգելվի։ Սակայն, դա ԱԷԿ–ի թափոններին չի վերաբերում։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին ԵԱՏՄ համաձայնագրին։

Այս մասին հայտարարվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Համաձայնագիրը կրկնում է վտանգավոր թափոնների կառավարման մասին Բազելյան կոնվենցիայի հիմնական դրույթները։

Փաստաթղթի համաձայն` անդամ պետություններում չի թույլատրվում թափոնների անդրսահմանային տեղափոխումը դրանց թաղման և (կամ) վնասազերծման նպատակով։

Նշենք, որ վերոնշյալը չի վերաբերում ռադիոակտիվ թափոններին և չի արգելում աշխատած միջուկային վառելիքի և վառելիքային թափոնների տեղափոխումը Հայկական ԱԷԿ–ից Ռուսաստան։ Սահմանափակումը վերաբերում է բացառապես քիմիական և արդյունաբերական թափոններին։

Քանի որ Հայաստանը Բազելյան կոնվենցիան վավերացրել էր դեռևս 90-ականների վերջին, ապա Հայաստանի համար կանոնները չեն փոփոխվում` մեր երկիրը պարզապես վերահաստատում է դրանք Եվրասիական միության շրջանակում։

Ըստ թեմայի

Դանիելյան․ «Հայաստանը աղբով է դիմավորում մարդկանց»
Աշխարհը խորտակվում է աղբի մեջ. Հայաստանն առաջին հորիզոնականներում է
Ապագայի ատոմային էներգետիկայի հայ «կնքահայրը», կամ Մենդելեևի քիմիական աղյուսակում հայտնվածը
«Նաիրիտի» նախկին տնօրեն. Պայթյունն անփութության հետևանք է, լաքէթինոլը պահպանման ձևեր ունի
Աղբը որպես կենցաղի մաս կամ շարքային երևանցու հոտառության խնդիրները
թեգերը:
թափոն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ