16:16 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Որսորդական զենք

Մարդիկ կկրակեն իրար վրա. փորձագետները մտահոգված են Հայաստանում «որսորդական» նոր օրենքներով

CC0 / ulfake76 / Hunting
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
473 0 0

Հայաստանի կառավարությունն առաջարկում է որսը թույլ տալ միայն հանգստյան օրերին։ Ոլորտի մասնագետները նշում են, որ այդ անհեռատես որոշումը կարող է բացասական հետևանքներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանի պետական մարմինների գործողությունները, որոնք կանոնակարգում են որսի ոլորտը, չեն համապատասխանում այն խնդիրներին, որոնք երկար տարիներ կուտակվել են։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ակտիվիստ որսորդ Էդուարդ Սարիբեկյանը։

Նրա խոսքով`  բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների անկարողությունը կամ ցանկության բացակայությունը որսագողների դեմ պայքարում հանգեցրել է որսագողների կամայականություններին, որոնք սպառնալիքի տակ են դնում Հայաստանի ֆաունան։

 «Մենք այս տարիներին հարյուրավոր առաջարկներ ենք ուղարկել տեսչական մարմին։ Նրանց օգնություն ենք առաջարկել` վառելիք,  մեքենաներ, մարդիկ` որսագողության դեպքերը կանխելու և վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Բայց մեր առաջարկները ոչ մի արդյունք չենք տվել։ Տեսուչները, որոնք պետք է հսկեն տարածքները, չեն աշխատում երեկոյան վեցից հետո, նրանք հարմարավետության գոտում են, որտեղից չեն ցանկանում դուրս գալ», – ասաց Սարիբեկյանը։

Դրա փոխարեն կառավարությունն օրենսդրական նորամուծություններով կապում է որսորդների ձեռքերն ու ոտքերը, որոնք գործում են օրինական դաշտում։

Բնապահպանության նախարարությունն արդեն մի քանի շաբաթ քննարկում է որսաշրջանում որս անելու իրավունք տվող արտոնագրի վճարն ավելանելու հարցը։ Մասնավորապես, առաջարկում են գործող 9600 դրամի փոխարեն սահմանել 17 հազար դրամ։ Իշխանությունները նաև ծրագրում են որսի թույլտվություն տալ միայն հանգստյան օրերին։

Սարիբեկյանի խոսքով` եթե արտոնագրի գնի բարձրացումը դեռ կարելի է քննարկել որոշակի պայմաններով, ապա որսի օրերի սահմանափակումը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Միայն հանգստյան օրերին որսը կհանգեցնի նրան, որ դաշտերում միաժամանակ մեծաթիվ որսորդներ կլինեն և, հնարավոր է` իրար վրա կրակեն։

 «Չեմ բացառում, որ առաջիկայում լինեն դժբախտ դեպքեր, որի անվան տակ ՀՀ-ում արգելեն որսը, ինչը կհանգեցնի չափազանց բացասական մուլտիպլիկացիոն էֆեկտի», – նշեց Սարիբեկյանը։

Առաջին հերթին, դա մի քանի միլիոն դրամի շրջանառություն է, որն իրականացվում է զենք գնելու, արտոնագրի համար վճարելու, փամփուշտներ, համազգեստ գնելու ժամանակ։ Այդ շրջանառությունն արդեն կնվազի։ Երկրորդ` հակամարտության մեջ գտնվող երկրի համար որսն արգելելը կզրկի երիտասարդներին մինչև բանակ զորակոչվելը զենք բռնելու հնարավորությունից։

 «Եթե դու կյանքում զենք չես բռնել, եթե թեկուզ կենդանու արյուն չես տեսել, ապա հոգեբանորեն պատրաստ չես լինի հնարավոր մարտական գործողություններին։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ գործոնությունները միմյանց հետ կապված չեն, բայց իրականում որսը շատ օգտակար հմտություններ է սովորեցնում մարդկանց մեջ», – ասաց փորձագետը։

Սարիբեկյանը հաղորդեց, որ բնապահպանության նախարարության հետ քննարկումները դեռ շարունակվում են։ Նա հույս հայտնեց, որ կառավարության առաջարկած ոչ արդյունավետ նորամուծությունները չեն ընդունվի։

Ըստ թեմայի

Արտառոց դեպք Լոռիում. տղամարդը կրակել է կատաղած շանը, բայց վնասել 9-ամյա աղջկան
Որսից հետո հրազենային վնասվածք է ստացել. 29–ամյա տղամարդուն տեղափոխում են Երևան
Անտառահատների բախտն այլևս չի բերի. Ստեփանավանի անտառում սենսորային սարքեր են դրվել
թեգերը:
Օրենք, ՀՀ կառավարություն, որս, որսագողություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ