00:23 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Գեներալ Սամվել կարապետյան(Օգանովսկի)

Ով է ցուցմունք տվել գեներալ Օգանովսկու դեմ. «Փաստինֆո»–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել

© Photo: Artsakhpress
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
251 0 0

pastinfo.am կայքը նոր տեղեկություններ է հրապարակել օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալության հրապարակած հոդվածում տեղ գտած փաստերի վերաբերյալ։ Մասնավորապես` Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի դեմ, ըստ կայքի, ցուցմունք է տվել հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն «աֆերիստ» Կամո։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) դեմ ցուցմունք է տվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, մականունը` «աֆերիստ»։ Այս տեղեկությունները հրապարակել է pastinfo.am կայքը` հավելելով, որ Մնացականյանը համարվում է Սամվել Բաբայանի  համախոհներից։

«Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվողը Երևան ժամանելուն պես հայտնվել ՀՔԾ-ում` հայտնի է թերևս իրեն, ՀՔԾ-ին և  նրա` Երևան վերադարձը կազմակերպած անձին: Բայց պետք է նկատենք, որ հարցաքննությունն իսկապես հետաքրքիր է անցել` այն տեղի է ունեցել 2018 թ. հուլիսի 7-ին և տևել է  2 ժամ: Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որևէ հարց տալու վկային: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե վկայի լրացուցիչ հարցաքննության, այլ առաջին անգամ հարցաքննելու մասին ու քննիչն անգամ կենսագրական բնույթի տեղեկություններ չի ճշտել, իսկ հերոսի դեմ տված ցուցմունքից հետո էլ մոտը գեթ մեկ հարց չի առաջացել»,– գրում է կայքը։

Հայոց բանակի գեներալը հայի վրա կրակելու հրաման չէր տա. Միքայելյանն` Օգանովսկու մասին

Հետաքրքրական է, որ հոդվածում նույնիսկ ամբողջական հատված է մեջբերված Մնացականյանի հարցաքննությունից, որտեղ ասվում է. «2018 թ մարտի  1-ին և  2-ին  Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերից  հայտնում եմ հետևյալը. ինքս նշված իրադարձությունների ժամանակ Երևանում չեմ եղել, գտնվել եմ Արցախում: Նշված դեպքերից հետո ինձ սկսեց հետաքրքրել, թե Ղարաբաղից ովքեր են գնացել Երևան ու մասնակցել այդ դեպքերին: Մարտի 1-ի դեպքերից հետո  եղան մարդիկ, ովքեր անմիջապես  հարստացան ու մինչև օրս շատ լավ են ապրում: Տիրող խոսակցություններից իմացել եմ մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են  այդ դեպքերին: Այդ մարդկանց շարքում է եղել իմ ընկերոջ, ներկայումս  հանգուցյալ, Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ Ռուբիկի որդին` Կամոն»:

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»

Ըստ վկայի` նա այդ ժամանակահատվածում ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2008–ի մարտի իրադարձություններից հետո դուրս եկել բանակից:

Մնացականյանն իր ցուցմունքում նաև հայտնել է, որ Ղարաբաղից Երևան 1500 զինվոր է տեղափոխվել` Օգանովսկու ղեկավարությամբ, որոնց Ղարաբաղում նախապես հայաստանյան զինուժի համազգեստ է բաժանվել։

Չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում. Ավինյանը՝ BBC-ի հրապարակման մասին

Հիշեցնենք` օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ խմբագրության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) հարցաքննության արձանագրությունը։

Հարված մեր միասնությանը. ինչով է վտանգավոր ВВС–ի կողմից փաստաթղթերի հրապարակումը

BBC–ի լրագրողը պնդում էր, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հենց այդ խումբն է կրակել։

Ըստ թեմայի

Անվտանգության խորհրդի քարտուղարը չգիտի` ինչպես են քննչական փաստաթղթերն ընկել BBC–ի ձեռքը
Հարված մեր միասնությանը. ինչով է վտանգավոր ВВС–ի կողմից փաստաթղթերի հրապարակումը
BBC-ի հայտնի հոդվածի նյութերը տվել է կա՛մ դատախազությունը, կա՛մ ՀՔԾ-ն. Քոչարյանի փաստաբան
թեգերը:
հարցազրույց, ցուցմունք, հարցաքննություն, հայեր, հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ