14:21 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Գյումրու Վարդանանց հրապարակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասավ Գյումրի. կառույցի մասնագետները հայրաքաղաքում են

CC BY-SA 4.0 / Սարո Հովհաննիսյան / Եկեղեցի Սբ. Աստվածածին (cropped, resized and color corrected)
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
125610

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգությունները վավերացնող մասնագետները Գյումրիում տեխնիկական ուսումնասիրություններ են անցկացնեն։ Սա Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու առաջին քայլերից է։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Առաջին անգամ Գյումրիում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ներկայացուցիչները տպավորված են 19-րդ դարի կառույցներով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին:

Представители подразделения по предупреждению и противодействию чрезвычайных ситуаций дирекции культуры ЮНЕСКО в Гюмри Джиованни Боккардин и профессор Андреа Джианнантони
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգությունները վավերացնող մասնագետների ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդի

«Մենք տպավորված ենք 19-րդ դարի կառույցներով, որոնք իրենց մեջ կրում են ավելի վաղ շրջանի տարրեր: Այդ խառնուրդն է շատ հետաքրքիր»,- ասաց նա:

Տեխնիկական ուսումնասիրություն իրականացնող մասնագետները նշեցին, որ քաղաքի պատմական միջուկի շինությունները լուրջ վնասվածքներ ունեն, մի քանիսն անգամ փլված են, բայց հորդորեցին չանհանգստանալ:

«Գյումրու պատմական միջուկն ընդհանուր կառուցվածքով լավ վիճակում է: Դա առաջին տպավորությունս է: Բայց կան նաև կառուցվածքային թույլ կողմեր: Խնդիրը հիմնականում այդ կառուցվածքային էլեմենտների կապի մեջ է: Իմ տպավորությունն այն է, որ երբ ժամանակը գա կարողանալու ենք հեշտությամբ կարգավորել խնդիրը»,- ասաց Բոկկարդին:

Նրանք այսօր հանդիպեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, և նշել, որ որպեսզի քաղաքն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում այն պետք է ունենա  բացառիկ արժեքներ,  որոնք հայկական կողմը  պետք է հիմնավորի և առաջինը Գյումրին ընդգրկի Հայաստանի պատմական ժառանգության նախնական ցանկում, որից հետո  կկատարվի գնահատում:

Աղմուկ–աղաղակով լցված տունը. 10 երեխա ունեցող ընտանիքում երջանկությունը փողով չի չափվում

«Համաշխարհային այս կառույցի ցանկում ընդգրկվելը երկարատև  գործընթաց է։ Ընդհանուր առմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվանական փաթեթը հաստատելը մոտ 4 տարի կտևի»,-նշեցին նրանք:

Представители подразделения по предупреждению и противодействию чрезвычайных ситуаций дирекции культуры ЮНЕСКО в Гюмри Джиованни Боккардин и профессор Андреа Джианнантони
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգությունները վավերացնող մասնագետների հանդիպումը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ կտա Գյումրիին համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելը, պատասխանատուն նշեց` ճանաչելիություն, որն  էլ իր հերթին զբոսաշրջիկների թիվը կավելացնի, որոշակի տնտեսական աճ  կարձանագրի,  բայց դա նաև մեծ պարտավորություն կլինի երկրի ու քաղաքի համար:

«Այդ պարտավորություններից են օրինակ` քաղաքային կառուցապատումների մասին սահմանափակումները, հաջորդ պարտավորությունը վերաբերում է մարդկային և ֆինանսական ռեսուրսներին: Այսինքն` թե որքան մարդ և որքան ֆինանս է անհրաժեշտ տվյալ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- բացատրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

Իսկ որքանո՞վ է հավանական, որ  Գյումրին կդառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ,  պատասխանատուն դժվարացավ պատասխանել: «Այս պահին կխուսափեմ որևէ բան ասել, որովհետեւ դեռ մեկ օր եմ այստեղ, բայց պետք է նշեմ, որ Գյումրին հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ և առանձնահատկություններով»,-ասաց նա։

Նշենք, որ  պատմամշակութային ժառանգության ցանկում որևէ քաղաք ընդգրկելու որոշում միջկառավարական կոմիտեն է, որտեղ ներկայացվում է անվանակարգային փաթեթը։ Կոմիտեն ունի 21 անդամ:

Գյումրու տոնի առթիվ Երևան–Գյումրի գնացքները կաշխատեն արտակարգ ռեժիմով

Հիշեցնենք` արդեն երկրորդ օրն է ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ներկայացուցիչները  Գյումրիում են:  Նրանք  հանրապետության երկրորդ քաղաքում են   պատմական կառույցների անվտանգության ու սեյսմոկայունության աստիճանը բացահայտելու ու  անվտանգության քայլերը  մշակելու  նպատակով: Նրանք այստեղ կմնան ևս երկու օր, տեղի մասնագետների հետ կմշակվի ուղեցույց՝ քայլ առ քայլ ներկայացնելով տվյալ կառույցների պահպանման տեխնիկական նկարագիրն ու  անվտանգության նորմերի փաթեթը:

Ըստ թեմայի

Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնակալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը
Ո՞վ կկառուցի Գյումրիի մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ժամկետներից շեղվում են. սպասումը կարդարացվի՞
թեգերը:
մշակույթ, Սամվել Բալասանյան, ՅՈՒՆԵՍԿՕ, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ