14:21 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Վիրահատություն

«Հերացի» հիվանդանոցի հզորները. 7 ժամ տևած վիրահատության ժամանակ հավաքել են կոտրված գանգը

© Sputnik / Сергей Гунеев
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Հիվանդը ավտովթարի հետևանքով գանգի լուրջ վնասվածքներ էր ստացել, որը շտկել են բժիշկները։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Հերացի» համալսարանական հիվանդանոցում օրերս հերթական բարդ վիրահատությունն է իրականացվել, որը տևել է 7 ժամ։ Այս մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը։

«Հիվանդը հուլիսի 17-ին ենթարկվել էր ավտովթարի, ինչի հետևանքով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք՝ համակցված դիմային գանգի միջին և վերին երկրորդական բոլոր ոսկրերի մանր բազմաբեկոր կոտրվածքներով, բեկորների զգալի տեղաշարժով: Նա երեք շաբաթ անցկացրել է հանրապետության բազմապրոֆիլ հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում»,–հայտնել է ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը։

Ներգանգային արյունազեղումներից հետո հիվանդը տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց՝ դիմային գանգի կոտրվածքների հնարավոր վերականգնման նպատակով:

Պողոսյանի խոսքով` դիմելու պահին առկա է եղել դեմքի զգալի ասիմետրիա, ձախ ակնագնդի զգալի տեղաշարժ, լիկվորեա (ողնուղեղային հեղուկի արտահոսք)։

Հիվանդանոց տեղափոխված Արմեն Ջիգարխանյանին պատրաստում են վիրահատության. ԶԼՄ

«Օրեր առաջ կատարվել է վիրահատություն. դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքների օստեոսինթեզ՝տիտանե թիթեղներով (վիրահատություն, որի ժամանակ կատարվում է կոտրված բեկորների վերատեղադրում, մնացորդային բեկորների հեռացում և ֆիքսում)։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել»,–ասել է բժիշկը։

Նրա խոսքով` ներկայում հիվանդը գտնվում է տանը հետվիրահատական փուլում։

Ըստ թեմայի

Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է
Երևանում 100-ից ավելի վիրաբույժներ կքննարկեն և կիրականացնեն ճողվածքի վիրահատություն
40 տարի առաջ` անհնարին վիրահատություն. հայ բժիշկի բուժած հիվանդն ապրում է Ֆրանսիայում
թեգերը:
ավտովթար, հիվանդանոց, բժիշկ, Երևան, Վիրավոր, վիրահատություն

Գլխավոր թեմաներ