11:16 21 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
381 0 0

Գյումրիում մասսայական թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-յան գրառմամբ անդրադարձել է մարզկենտրոնում տեղի ունեցածին։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի- Sputnik. Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ներկայումս հոսպիտալացված է մնացել 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։ Իրավիճակը վերահսկելի է»,- գրել է նա։

Հավելենք, որ Գյումրիում սննդային թունավորման դեպքով հարուցվել է քրեական գործ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-յան գրառմամբ անդրադարձել է մարզկենտրոնում տեղի ունեցածին՝ տեղեկացնելով, որ այս պահին  հիվանդանոցում են 3 հիվանդ՝ 2 մեծահասակ և 1 երեխա:

«Բժիշկների տեղեկացմամբ՝ հիվանդանոցում գտնվող հիվանդները հնարավոր է՝ օրվա ընթացքում դուրս գրվեն»,–գրել է մարզպետը։

Նա նաև տեղեկացրել է, որ ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ:

Մահացած զինծառայողի հայրը ցուցմունք տալու համար պայման է դրել. ինչ է պահանջում Քննչականից

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 30-ին:

«Դվին» ռեստորանային համալիրում կազմակերպված հարսանիքից հետո մի քանի տասնյակ հյուրերի ինքնազգացողությունը վատացել էր, նրանց տեղափոխել էին Գյումրու «Ինֆեկցիոն, հակատուբերկուլյոզային հիվանդանոց»:

թեգերը:
թունավորում, հիվանդանոց, հիվանդ, Գյումրի

Գլխավոր թեմաներ