10:49 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Յուրա Իվանյան

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)
15010

Մամուլը գրել էր, որ  Յուրա Իվանյանն  ազգակցական կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ:   

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Sputnik Արմենիային  այս մասին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք՝ infocom.am կայքն օգոստոսի 29-ին հոդված էր հրապարակել «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ: Հոդվածում նշվում էր, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը 2016թ.–ին տվել է Արարատի մարզի Ավշար գյուղում ծնված բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը։
Միաժամանակ, հոդվածագիրը մեջբերել էր Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի կենսագրությունը, որից պարզ էր դառնում, որ նա ևս ծնվել է Ավշարում ու ազգակցական կապ ունի Արամայիս Գրիգորյանի հետ։

Իշխանությունն արդյոք պե՞տք է մտածի և որոշի միայն վարկանիշից ելնելով. Միրզոյանը` Ամուլսարի մասին

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Օգոստոսի 14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

«Մտածելու շատ բան կա». Փաշինյանը Ամուլսարի հարցով քննարկում է ունեցել «Էլարդի» հետ
Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)

Ըստ թեմայի

Պետական մարմինները կարող են արգելել հանքի շահագործումն ու «Լիդիանին» զրկել լիցենզիայից. ՔԿ
Ուժայինները հասել են սկանդալային նախկին սուպերնախարարին․ բայց ինչո՞ւ հիմա
Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կվտանգի Հայաստանում ներդրումների ապագան. նախարար
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Արամայիս Գրիգորյան, Յուրա Իվանյան, Ամուլսար

Գլխավոր թեմաներ