06:06 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Объявивший голодовку бывший военнослужащий Цолак Хачатрян перед Домом правительства (5 августа 2019). Еревaн

ՊՆ–ն ինձ ծաղրում է. նախկին զինծառայողը կրկին հացադուլ է սկսել

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13720

Ցոլակ Խաչատրյանը պնդում է, որ ծառայողական հետաքննության ավարտը ոչ մի կերպ չի մոտեցնում խնդրի լուծումը։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Նախկին զինծառայող, սպա Ցոլակ Խաչատրյանը նորից է հացադուլ հայտարարել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի վճարել նրա արձակուրդայինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա մանրամասներ է ներկայացրել։

Խաչատրյանի խոսքով` զինվորական ծառայության տարիներին (1995-2014 թվականներին) մոտ 277 չօգտագործած արձակուրդային օրերի գումարը ՊՆ–ն չի փոխհատուցել։ Փոխհատուցման չափը շուրջ 6 մլն դրամ է, սակայն հիմնական գումարին պետք է նաև տարիների ընթացքում կուտակված տուգանքները գումարել։ Սպայի հաշվարկով` նախարարությունն իրեն մոտ 10 մլն դրամ պետք է վճարի։ Սա դեռ ամենը չէ. ըստ օրենքի` զորացրվելուց հետո զինծառայողին պետք է միանվագ գումար վճարեն աշխատավարձի 15-ապատիկի չափով։ Այդ գումարը ևս Խաչատրյանը չի ստացել։

Խաչատրյանի խոսքով` ՀՀ պաշտպանության նախարարը նամակ է հղել վարչապետին, որում ծանուցել է, որ զորացրվելու ընթացքում նախարարությունը սխալներ է թույլ տվել։ Նամակում նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի եզրակացությունն այդ գործով մանրամասն ուսումնասիրվել է։

«Դրանից հետո ծառայողական հետաքննություն է նշանակվել։ Այն ավարտվել է օգոստոսի 26–ին, զանգել եմ նախարարություն ու իմացել այդ մասին։ Նույն օրը այդ հետաքննությունն իրականացնող հանձնաժողովի ղեկավարը պետք է զեկուցեր նախարարին», – ասաց Խաչատրյանը։

Հետո Խաչատրյանը երկար ժամանակ զանգել է նախարարություն, բայց համապատասխան պաշտոնյաները կա՛մ զբաղված էին, կա՛մ տեղում չէին։

Հակառակորդի անսպասելի հարձակումը բացառված է. ինչ է փոխվել առաջնագծում 2016-ից հետո

Ուրբաթ օրը Խաչատրյանին զանգել են նախարարությունից։ Ասել են, որ պետք է որոշ հարցերի պատասխաններ ճշտել։ Պարզվել է, որ նա այդ հարցերին պատասխանել է ծառայողական հետաքննությունը սկսելուց առաջ։ Սպան, մասնավորապես, ասել է, որ 8 ամսվա ընթացքում, որը նա որպես պահեստային զինծառայող է անցկացրել, նրան ոչ մի պաշտոն չեն առաջարկել (պետք է երկու ամսվա ընթացքում առաջարկեին կամ զորացրեին)։

«Փաստացի, նրանք ինձ ծաղրում են։ Կարծես կարուսել լինի, ամեն ինչ երկրորդ անգամ է կրկնվում։ Այդ տրամաբանությամբ պետք է հիմա նորից ծառայողական հետաքննություն անցկացնեին։ Այդ գումարը վճարելու համար ոչ մի խոչընդոտ չկա», – ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա, պաշտպանության նախարարությունում հույս ունեն, որ ինքը «ձեռքերը կլվա» ու էլ չի դիմի նրանց։

Սակայն ինքը զգուշացրել էր պաշտպանության նախարարությանը, որ եթե մինչ երկուշաբթի իրեն այդ գումարը չտան, ստիպված կլինի նորից հացադուլ սկսել կառավարության շենքի ու այլ երկրների դեսպանատների դիմաց։

Խաչատրյանը նշեց, որ իր պահանջները լրիվ օրենքի սահմաններում են։ Հացադուլը վերսկսելուց առաջ նա հասցրել է նորից ներկայացնել իրավիճակը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը զարմացել է, որ իր խնդիրը դեռևս լուծված չէ։ Սարգսյանը խոստացել է ճշտել` ինչ է կատարվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչական դատարանը վճռել էր մասամբ բավարարել Խաչատրյանը հայցը պաշտպանության նախարարության դեմ։ Նրա իրավունքների խախտման մասին խոսվել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակի համապատասխան հայտարարության մեջ։

Ըստ թեմայի

Խմբով ծեծել են սպային. ժամկետային զինծառայողները ձերբակալվել են
ՀՀ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
թեգերը:
Սպա, ՀՀ ՄԻՊ, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, հացադուլ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ