18:42 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Սերգեյ Կոպիրկին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ մեր երկրում հետախուզվող անձանց ՌԴ–ում քաղաքական ապաստան տրամադրելու միտում չկա։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարեց, որ Հայաստանի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի` Ռուսաստանում ապաստան ստանալու մասին տեղեկություն չունի։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ  զրույցում։

«Իսկ ինչ է` Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել։ Եթե մարդը Ռուսաստանում է գտնվում, դա չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել։ Ինչ վերաբերում է Պողոսյանին, ապա, իմ տեղեկություններով` խոսքը անհրաժեշտ փաստաթղթերի (արտահանձման վերաբերյալ) տրամադրման իրավական ընթացակարգի մասին է»,– նշեց Կոպիրկինը։

Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ռուս գործընկերները մերժել էին արտահանձնել Միհրան Պողոսյանին` հղում կատարելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» կոնվենցիային։

Պողոսյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության մեջ, մի քանի դրվագներով։  Այժմ նա գտնվում է Ռուսաստանի տարածքում։

ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. ինչ է իրականում տեղի ունեցել. դեսպան

Նշենք, որ Ռուսաստանի տարածքում են նաև  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ինչպես նաև մարտի 1-ի  գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Նրանց նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված։

Մոսկվան երախտապարտ է Երևանին Լեհաստանի միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու համար

Դեսպանը հայտարարեց, որ Ռուսաստանում նրանց հայկական արդարադատությունից թաքցնելու որևէ միտում չկա և «նոր իշխանություններին որևէ մեսիջ ևս չկա»։

«Ռուսաստանի մեսիջը Հայաստանի իշխանություններին շատ հստակ է. Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, եղբայրական երկրներ, եղբայրական ժողովուրդներ։ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հաշվով ոչ մի դեպքում չի փոխվել»,– նշեց դեսպանը։

Միհրան Պողոսյանի վերաբերյալ նոր փաստեր են բացահայտվել

Կոպիրկինն ավելացրեց, որ իր ասածը համապատասխանում է Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշմանը։

Ըստ թեմայի

«Այլ որոշումներ չեն եղել». դեսպան Կոպիրկինը` Պուտինի երևանյան այցի մասին
Հարցեր քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում, Մնացականյանը` Կոպիրկինին ԱԳՆ հրավիրելու մասին
ՌԴ դեսպանն ու Տավուշի մարզպետը հանդիպել են. լուսանկարներ
Մոսկվայի օրերը Երևանում սկսվեցին ցուցահանդեսների բացմամբ, կավարտվեն մեծ համերգով
թեգերը:
Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Միհրան Պողոսյան, Դեսպան, Սերգեյ Կոպիրկին, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ