18:38 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Սերգեյ Կոպիրկին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան

«Ջերմուկը մեզ շատ դուր եկավ, իսկ Ամուլսարը Հայաստանի ներքին գործն է». դեսպան Կոպիրկին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
7210

Սոցիալական ցանցերում զգալի աշխուժություն է առաջացրել Ռուսաստանի դեսպանի` Ջերմուկում արված ընտանեկան լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը չորեքշաբթի լրագրողների խնդրանքով խոսեց Ամուլսարի ոսկու հանքի թեմայի մասին, որն ակտիվորեն շրջանառվում է վերջին շաբաթներին։

«Այլ որոշումներ չեն եղել». դեսպան Կոպիրկինը` Պուտինի երևանյան այցի մասին

Ավելի վաղ սոցիալական ցանցերում զգալի աշխուժություն է առաջացրել դեսպանի ընտանեկան լուսանկարը Ջերմուկում` Ամուլսարի ֆոնին։ Շատ օգտատերեր լուսանկարն ընկալել են որպես «մեսիջ»` ի պաշտպանություն Ամուլսարի։

Կոպիրկինը հայտարարեց, որ այդ լուսանկարում ոչ մի ենթատեքստ չկա։

«Մեզ իսկապես դուր է եկել Ջերմուկը։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա դա Հայաստանի և նրա ժողովրդի ներքին գործն է», – ասաց դեսպանը։

Նրա կարծիքով` ոչ ոք չի կասկածում, որ այդ հարցը պետք է լուծվի` հաշվի առնելով բոլոր գործոնները։ Եվ պետք է այնպես անել, որպեսզի վնաս չհասցնեն ո՛չ Հայաստանի գործնական հեղինակությանը, ո՛չ  նրա բնական պաշարներին։

«Կարծում եմ, որ Հայաստանը բնակչության հետ միասին բավական իմաստուն է, որպեսզի ճիշտ որոշում կայացնի` հաշվի առնելով բոլոր գործոնները», – ասաց նա։

Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել

Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ամուլսարի ոսկու հանքը երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Ըստ թեմայի

«Մենք հետքայլ անողը չենք». ջերմուկցիները կբանակցեն միայն Ամուլսարի փակման համար
Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային
Չենք կարող բնությունը կամ պետության վարկանիշը ռիսկի տակ դնել. Ալեն Սիմոնյանը` Ամուլսարի մասին
Փաշինյանը հայտարարեց Ամուլսարի շահագործման մեկնարկի հնարավոր ժամկետները
թեգերը:
Լիդիան, Լուսանկար, Սերգեյ Կոպիրկին, Դեսպան, Ջերմուկ, Ամուլսար, Հայաստան

Գլխավոր թեմաներ